00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջն անփոփոխ է. ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչները կրկին կառավարության շենքի դիմաց են

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա կառավարության շենքի առաջ
Բողոքի ակցիա կառավարության շենքի առաջ - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Բողոքի ակցիա կառավարության շենքի առաջ
Բաժանորդագրվել
Շենքի բնակիչները վստահեցնում են` իրենց տները մտել, ամեն ինչ տակնուվրա են արել։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում ու շարունակում պահանջել, որպեսզի ժամանակավոր վերադառնան իրենց բնակարաններ։
ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 16-ի վաղ առավոտից սկսել էին ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ իրականացնել։ Քաղաքացիները վրդովվել էին իրավապահների գործողություններից և պնդում էին, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։ Ավելի քան 20 մարդ ենթարկվել էր վարչական կալանքի։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նրանց ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծելու համար։ Նշվում էր, որ նաև վարձավճարի փոխհատուցման ծրագիր է քննարկվում։
«Մեր պահանջն անփոփոխ է։ Ակնկալում ենք, որ ժամանակավոր կվերադառնանք մեր բնակարաններ, մինչև վերջնական լուծում գտնվի։ Ես 1-2 օր առաջ եղել եմ իմ բնակարանում, ու ամեն ինչ այնտեղ ավերված է, ամեն ինչ տակնուվրա է արված։ Երեխաների շորերի վրա էլ ապակիներ էին ջարդված։ Ուզում ենք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ գա ու լսի, թե մենք իրեն ինչ ենք ասում։ Ինչ–որ հանրակացարանի բանալիներ են բաժանել ու ոստիկանության միջոցով։ Թող մեզ ցուցակ տան` ում են բաժանել։ Այնտեղ (ՊՆ նախկին շենքում. խմբ.) 127 բնակարան կար, ու թող ասեն, թե ինչ առաջնահերթությամբ է արվել ամեն ինչ։ Ինչու է, օրինակ, 1 հոգուն տրվել 17 քմ տարածք, 8–հոգանոց ընտանիքին էլ է տրվել 17 քմ տարածք։ Ոստիկաններն էլ ուլտիմատումներով են խոսում»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով` կա 10–հոգանոց ընտանիք, որին 13 քմ տարածք է տրամադրվել, որտեղ անհնար է ապրել։ ՊՆ նախկին շենքի բնակիչը շեշտեց` ոստիկանությունն էլ ասում է, թե ինչպես ուզում են թող ապրեն, բայց վրաններում չմնան, այլապես դա էլ կհավաքեն։ Բնակիչներն էլ վստահեցնում են` վրանները հանելու դեպքում դրանք «կհայտնվեն» Երևանի կենտրոնում։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ ևս մեկ պահանջ ունեն` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը, քանի որ նա անտարբերություն է դրսևորում խնդրի նկատմամբ։
«Էդ շենքում ապրողների մեծ մասը պատրիոտ ա, պատրաստ ա կռիվ տա երկրի, էս շենքի (նկատի ունի կառավարության շենքը. խմբ.) համար։ Թողեք գնանք, մեր շենքում ապրենք։ 2027 թվին կարող ա չհասնենք, ամեն պահի կարող ա հարձակվեն մեր վրա ու էս շենքն էլ գրավեն։ Հենարան տվեք, կարողանանք ապրենք, պայքարենք»,– ասաց մեկ այլ բնակիչ։
ՊՆ նախկին շենքի բնակիչներն ընդգծեցին` շարունակելու են իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում տրվի։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
Լրահոս
0