https://arm.sputniknews.ru/20230309/karmruki-labvoratvor-hastatvats-depqeri-tivy-hasel-e-43-i-an-56450078.html
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. ԱՆ
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. ԱՆ
Sputnik Արմենիա
Հիվանդներից 2-ի առողջական վիճակը ծանր է, մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության,: 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T10:14+0400
2023-03-09T10:14+0400
2023-03-09T10:17+0400
կարմրուկ
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/14/23601444_0:121:3071:1848_1920x0_80_0_0_ddd176fe839b2c3fcc35851e4b48ce77.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Մարտի 9-ի, ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:Դպրոցներում կիրառվում է համաճարակային ֆիլտր. նախարարները խոսել են կարմրուկի մասինԿարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնքկարմրուկի դեմ չեն ստացել 2 դեղաչափ պատվաստում:Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/14/23601444_181:0:2912:2048_1920x0_80_0_0_4003220c43fbd4f5c53bbeda2083595b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմրուկ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն
կարմրուկ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. ԱՆ
10:14 09.03.2023 (Թարմացված է: 10:17 09.03.2023) Հիվանդներից 2-ի առողջական վիճակը ծանր է, մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության,:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Մարտի 9-ի, ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանցից 17-ը հոսպիտալացված են, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:
43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնքկարմրուկի դեմ չեն ստացել 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։