https://arm.sputniknews.ru/20230309/irani-ag-nakharary-meknel-e-siria-asadi-het-banakcelu-56464741.html
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա` Ասադի հետ բանակցելու
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա` Ասադի հետ բանակցելու
Sputnik Արմենիա
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարության հետ, ինչպես նաև այցելել... 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T13:01+0400
2023-03-09T13:01+0400
2023-03-09T13:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
հոսեյն ամիր աբդոլլահիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50118468_0:0:1600:901_1920x0_80_0_0_01f478d0360facccbd32c51960b1a821.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայից մեկնել է Սիրիա, հաղորդում Է IRNA-ն:Նշվում է, որ երկօրյա այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը մտադիր է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ:Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը Թուրքիա էր ժամանել մարտի 8-ի առավոտյան։ Նա այցելել է երկրաշարժերից տուժած Ադըյաման քաղաք։ Աբդոլլահիանը նաև բանակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ։Հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեխնիկական բանակցություններ կկայանան Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով: Կքննարկվեն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նախարարական հանդիպման կազմակերպման հարցերը:
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50118468_121:0:1544:1067_1920x0_80_0_0_ab2a375943541e16c72adba679eb464a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, հոսեյն ամիր աբդոլլահիան
իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, հոսեյն ամիր աբդոլլահիան
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա` Ասադի հետ բանակցելու
13:01 09.03.2023 (Թարմացված է: 13:14 09.03.2023) Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարության հետ, ինչպես նաև այցելել երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայից մեկնել է Սիրիա, հաղորդում Է IRNA-ն:
Նշվում է, որ երկօրյա այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը մտադիր է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ:
Սպասվում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Սիրիայի այն շրջանները, որոնք տուժել են ուժեղ երկրաշարժերի հետևանքով:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը Թուրքիա էր ժամանել մարտի 8-ի առավոտյան։ Նա այցելել է երկրաշարժերից տուժած Ադըյաման քաղաք։ Աբդոլլահիանը նաև բանակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ։
Հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեխնիկական բանակցություններ կկայանան Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով: Կքննարկվեն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նախարարական հանդիպման կազմակերպման հարցերը: