https://arm.sputniknews.ru/20230309/erdvoghany-ksharunaki-kargavvorman-shurj-shpumnery-mvoskvaji-ev-kievi-het-zlm-56462904.html
Էրդողանը կշարունակի կարգավորման շուրջ շփումները Մոսկվայի և Կիևի հետ. ԶԼՄ
Էրդողանը կշարունակի կարգավորման շուրջ շփումները Մոսկվայի և Կիևի հետ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցությունների հարցը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է։ 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T12:46+0400
2023-03-09T12:46+0400
2023-03-09T12:50+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49712325_0:0:3119:1754_1920x0_80_0_0_d1dcb5c0208a48ce9a0d0c12a35d2d2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Անկարայի դիվանագիտական աղբյուրը:Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Էրդողանը ցանկանում է ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպել Ստամբուլում։Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այդ կապակցությամբ ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հետ շփումները կշարունակվեն:Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ` Մոսկվայի և Կիևի բանակցությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում. Չավուշօղլու
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49712325_224:0:2953:2047_1920x0_80_0_0_c1c2393cfc272574e377f053c43565bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
Էրդողանը կշարունակի կարգավորման շուրջ շփումները Մոսկվայի և Կիևի հետ. ԶԼՄ
12:46 09.03.2023 (Թարմացված է: 12:50 09.03.2023) Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցությունների հարցը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Անկարայի դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Էրդողանը ցանկանում է ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպել Ստամբուլում։
«Նախագահը շարունակում է և շարունակելու է իր դիվանագիտական ջանքերը հրադադարի ուղղությամբ` հետագա զոհերից և ավերածություններից խուսափելու համար։ Հարցը նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այդ կապակցությամբ ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հետ շփումները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ` Մոսկվայի և Կիևի բանակցությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։