https://arm.sputniknews.ru/20230308/maki-glkhavvor-qartughary-zelenskii-het-kqnnarki-hacahatikajin-gvortsarqi-harcy-56423505.html
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Զելենսկիի հետ կքննարկի հացահատիկային գործարքի հարցը
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Զելենսկիի հետ կքննարկի հացահատիկային գործարքի հարցը
Sputnik Արմենիա
Անտոնիո Գուտերեշը պատրաստվում է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ։ 08.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-08T12:27+0400
2023-03-08T12:27+0400
2023-03-08T12:32+0400
ուկրաինա
անտոնիո գուտերեշ
վլադիմիր զելենսկի
հացահատիկ
գործարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_0:0:1601:901_1920x0_80_0_0_99a14f9de3a26c63a75ddbc30dac53aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արդեն հասել է Կիև և ծրագրում է քննարկել սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցի երկարաձգման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին։Ավելի վաղ ՄԱԿ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր Գուտերեշի այցի մասին` նշելով, որ նա ծրագրում է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ։Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է, որ ուկրաինական հացահատիկը, պարենը և պարարտանյութերը պետք է Սև ծովով արտահանվեն 3 նավահանգստից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում մեխանիկորեն երկարաձգվել է 120 օրով` մինչև մարտի 18-ը։Հացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նաև նախատեսում է ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան պնդում է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ–ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։Գործարքի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն 1 տարով և նախագծին միացնել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։Էրդողանը բացահայտել է Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» մատակարարումների ծավալները
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_72:0:1325:940_1920x0_80_0_0_c87a739cf2e08719fcf86319ad570499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, անտոնիո գուտերեշ, վլադիմիր զելենսկի, հացահատիկ, գործարք
ուկրաինա, անտոնիո գուտերեշ, վլադիմիր զելենսկի, հացահատիկ, գործարք
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Զելենսկիի հետ կքննարկի հացահատիկային գործարքի հարցը
12:27 08.03.2023 (Թարմացված է: 12:32 08.03.2023) Անտոնիո Գուտերեշը պատրաստվում է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արդեն հասել է Կիև և ծրագրում է քննարկել սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցի երկարաձգման հարցը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին։
Ավելի վաղ ՄԱԿ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր Գուտերեշի այցի մասին` նշելով, որ նա ծրագրում է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիևում է։ Ավելի ուշ նա կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ` սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցի երկարաձգման և այլ արդի հարցեր քննարկելու համար»,– նշել է Գուտերեշի ներկայացուցիչը։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է, որ ուկրաինական հացահատիկը, պարենը և պարարտանյութերը պետք է Սև ծովով արտահանվեն 3 նավահանգստից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում մեխանիկորեն երկարաձգվել է 120 օրով` մինչև մարտի 18-ը։
Հացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նաև նախատեսում է ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան պնդում է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ–ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
Գործարքի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն 1 տարով և նախագծին միացնել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։