https://arm.sputniknews.ru/20230308/dzerbakalutjunner-jrcanner-gaz-tbilisii-gisherajin-bvoghvoqi-ardjunqnery-tesanjutum-56419562.html
Ձերբակալություններ, ջրցաններ, գազ. Թբիլիսիի գիշերային բողոքի արդյունքները` տեսանյութում
Ձերբակալություններ, ջրցաններ, գազ. Թբիլիսիի գիշերային բողոքի արդյունքները` տեսանյութում
Sputnik Արմենիա
Ոստիկանությունն ու հատուկջոկատայինները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ` Ռուսթավելու պողոտայում, արցունքաբեր գազ և ջրցաններ կիրառեցին ցուցարարների դեմ։ Բողոքի... 08.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-08T10:32+0400
2023-03-08T10:32+0400
2023-03-08T12:37+0400
վրաստանի հանրապետություն
տեսանյութեր
տեսանյութ
բողոքի ակցիա
օրենք
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/08/56417075_0:120:1280:840_1920x0_80_0_0_97dbc6359cd0d56f3efa9caa7f51e418.jpg
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ իրկանացվող ցույցը ցրելուց հետո սկսեցին ձերբակալություններ իրականացնել։«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման վրա զայրացած թբիլիսյան բողոքի ակցիայի մասնակիցները չէին ցրվում նույնիսկ ջրցանների և արցունքաբեր գազի կիրառումից հետո։Ձերբակալությունները հիմնականում տեղի են ունեցել Ռուսթավելու պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Ցուցարարներից ոմանք փորձում էին ոստիկանների ձեռքերից ազատել ձերբակալվածներին, բայց ապարդյուն։Ոստիկանության տվյալներով` մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստով Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի ժամանակ 66 մարդ է ձերբակալվել։Խորհրդարանի շենքի մոտ ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնի միջադեպերի հետ կապված Վրաստանի ՆԳՆ–ն հետաքննություն է սկսել ՔՕ «Ոստիկանի, հատուկ ուղղիչ ծառայության աշխատակցի, իշխանության այլ ներկայացուցչի կամ հասարակական հիմնարկի վրա հարձակում» և «Իրի վնասում կամ ոչնչացում» հոդվածներով։Բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառելԿալանավորվել է Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բողոքի ակցիայի մի քանի մասնակից է տուժել։Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը թեժացավ այն բանից հետո, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների վերաբերյալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրացական տարբերակը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, դեմ` 13-ը։ Դրանից հետո խորհրդարանի շենքի մոտ անկարգություններ սկսվեցին, ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցաններ և արցունքաբեր գազ կիրառեց։Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի համաձայն` Վրաստանում առաջարկվում է կազմել դրսից ֆինանսավորվող ՀԿ–ների, ԶԼՄ–ների և այլ սուբյեկտների ռեեստր։Վրաստանում մի քանի մարդ է տուժել ոստիկանների գործողություններից. տեսանյութԻշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը, մեկնաբանելով այս նախաձեռնությունը, հայտարարել էր, որ քաղաքացիներին հատուկ ապակողմնորոշում են, ապատեղեկատվություն տարածելով, իսկ ՀԿ–ների թափանցիկությունը կօգնի նվազեցնել երկրում քաղաքական բևեռացումը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/08/56417075_0:0:1280:960_1920x0_80_0_0_e1f9c9dab40790f354f13af3419bedb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, բողոքի ակցիա, օրենք, խորհրդարան, видео
վրաստանի հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, բողոքի ակցիա, օրենք, խորհրդարան, видео
Ձերբակալություններ, ջրցաններ, գազ. Թբիլիսիի գիշերային բողոքի արդյունքները` տեսանյութում
10:32 08.03.2023 (Թարմացված է: 12:37 08.03.2023) Ոստիկանությունն ու հատուկջոկատայինները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ` Ռուսթավելու պողոտայում, արցունքաբեր գազ և ջրցաններ կիրառեցին ցուցարարների դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների հետ բախումների էին գնում, հայտնում է Sputnik Գրուզիան։
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ իրկանացվող ցույցը ցրելուց հետո սկսեցին ձերբակալություններ իրականացնել։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման վրա զայրացած թբիլիսյան բողոքի ակցիայի մասնակիցները չէին ցրվում նույնիսկ ջրցանների և արցունքաբեր գազի կիրառումից հետո։
Ձերբակալությունները հիմնականում տեղի են ունեցել Ռուսթավելու պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Ցուցարարներից ոմանք փորձում էին ոստիկանների ձեռքերից ազատել ձերբակալվածներին, բայց ապարդյուն։
Ոստիկանության տվյալներով` մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստով Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի ժամանակ 66 մարդ է ձերբակալվել։
Խորհրդարանի շենքի մոտ ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնի միջադեպերի հետ կապված Վրաստանի ՆԳՆ–ն հետաքննություն է սկսել ՔՕ «Ոստիկանի, հատուկ ուղղիչ ծառայության աշխատակցի, իշխանության այլ ներկայացուցչի կամ հասարակական հիմնարկի վրա հարձակում» և «Իրի վնասում կամ ոչնչացում» հոդվածներով։
Կալանավորվել է Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բողոքի ակցիայի մի քանի մասնակից է տուժել։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը թեժացավ այն բանից հետո, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների վերաբերյալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրացական տարբերակը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, դեմ` 13-ը։ Դրանից հետո խորհրդարանի շենքի մոտ անկարգություններ սկսվեցին, ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցաններ և արցունքաբեր գազ կիրառեց։
Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի համաձայն` Վրաստանում առաջարկվում է կազմել դրսից ֆինանսավորվող ՀԿ–ների, ԶԼՄ–ների և այլ սուբյեկտների ռեեստր։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը, մեկնաբանելով այս նախաձեռնությունը, հայտարարել էր, որ քաղաքացիներին հատուկ ապակողմնորոշում են, ապատեղեկատվություն տարածելով, իսկ ՀԿ–ների թափանցիկությունը կօգնի նվազեցնել երկրում քաղաքական բևեռացումը։