00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր բանակը «Մերսեդես» չէր, բայց նորմալ մեքենա էր, ղեկին նստածը վարելը չգիտեր․ Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
Երրորդ նախագահը նշեց, որ իր նախագահության ժամանակ ՀՀ-ն ստացել է ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն, իսկ 2018-ից հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, սակայն դրա մասին ոչ ոք չի խոսում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանը բանակ ունեցել է, և բանակը դա ապացուցել է 1992-1994 թվականին, ապացուցել է ընդհուպ մինչև 2018 թվականը: «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հակադարձելով հայտարարություններին, թե Հայաստանը բանակ չի ունեցել։
«Մեր բանակը «Մերսեդես» չէր և չէր էլ կարող լինել։ Այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր: Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելի էր, որ այդ մեքենան ձորն էր ընկնելու և ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակի վրա ծախսվող գումարներին, երրորդ նախագահը նշեց, որ միֆ է բանակի վրա ծախսվող գումարների վերաբերյալ իշխանության կողմից բոլոր հրապարակված թվերը, քանի որ անգամ սովորական քաղաքացին գիտի, թե ինչ արժեք ուներ մեկ դոլարը 2023 թվականին և ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին կամ 2014-ին:
«Երբեք ռուսամոլ չեմ եղել, բայց համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է»․ Սարգսյան
Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ իր պաշտպանության նախարար և նախագահ եղած ժամանակահատվածում ՀՀ-ն ստացել է ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն, իսկ 2018-ից հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, սակայն սրա մասին ոչ ոք չի խոսում
«Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,-ասաց նա։
Ըստ երրորդ նախագահի՝ և՛ զինամթերքի, և՛ անձնակազմի առումով ՀՀ-ն 44-օրյա պատերազմում օգտագործել է իր կարողության 50 տոկոսը, և հարց է մնում, թե ինչու մյուս 50 տոկոսը չի օգտագործվել։
Նա այլ բան չէր կարող ասել. Սերժ Սարգսյանը` Օլաֆ Շոլցի հայտարարության մասին
Լրահոս
0