https://arm.sputniknews.ru/20230307/kapanum-tghamardy-spanelu-ditavvorutjamb-vraerti-e-entarkel-nakhkin-knvojy-56355820.html
Կապանում տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Կապանում տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Sputnik Արմենիա
Նախկինում 51–ամյա տղամարդը ևս 2 անգամ բռնություն է գործադրել նախկին կնոջ նկատմամբ, բայց առաջին դեպքում նրան միայն տուգանել են, երկրորդ դեպքում` արդարացրել։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T11:43+0400
2023-03-07T11:43+0400
2023-03-07T11:44+0400
վրաերթ
կապան
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Մասնավորապես, մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, տղամարդը վրաերթի է ենթարկել նախկին կնոջը, վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել :Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է մի կին է տեղափոխվել։Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:Նշվում է, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար. որպես պատիժ նշանակվել է տուգանք:Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:Նախաքննությունը շարունակվում է:
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, կապան
Կապանում տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
11:43 07.03.2023 (Թարմացված է: 11:44 07.03.2023) Նախկինում 51–ամյա տղամարդը ևս 2 անգամ բռնություն է գործադրել նախկին կնոջ նկատմամբ, բայց առաջին դեպքում նրան միայն տուգանել են, երկրորդ դեպքում` արդարացրել։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, տղամարդը վրաերթի է ենթարկել նախկին կնոջը, վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել :
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է մի կին է տեղափոխվել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (դիտավորությամբ սպանության փորձ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նշվում է, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար. որպես պատիժ նշանակվել է տուգանք:
Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:
Նախաքննությունը շարունակվում է: