https://arm.sputniknews.ru/20230307/amn-petdepn-andradardzel-e-adrbejanakan-diversiajin-u-cavakcel-zvohvatsneri-yntaniqnerin-56350527.html
ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է ադրբեջանական դիվերսիային ու ցավակցել զոհվածների ընտանիքներին
ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է ադրբեջանական դիվերսիային ու ցավակցել զոհվածների ընտանիքներին
Sputnik Արմենիա
Նա շեշտել է, որ չեն պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T09:46+0400
2023-03-07T09:46+0400
2023-03-07T09:46+0400
ամն պետական դեպարտամենտ
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52547081_0:66:1600:966_1920x0_80_0_0_447bb08e9d58bb9898e7e774e1892ebf.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին։Տեղեկությունը հայտնում են ԱՄՆ Պետդեպից։«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել։ Ցավակցում ենք տուժածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը երբևէ ընդունելի չէ։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,-ասել է Փրայսը։ Նա շեշտել է, որ չեն պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։ «Մենք սա չենք անում Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք սա անում ենք համաձայնություն կայացնելու և երկու երկրների հարատև կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով։ Դժբախտաբար, կոնֆլիկտը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը։ Դա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,– ասել է նա։Հիշեցնենք՝ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52547081_0:0:1423:1067_1920x0_80_0_0_a0d203963bde1e40bad491f6789a96d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն պետական դեպարտամենտ , հայաստան, ադրբեջան, ռուսաստան, արցախ
ամն պետական դեպարտամենտ , հայաստան, ադրբեջան, ռուսաստան, արցախ
ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է ադրբեջանական դիվերսիային ու ցավակցել զոհվածների ընտանիքներին
Նա շեշտել է, որ չեն պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին։
Տեղեկությունը հայտնում են
ԱՄՆ Պետդեպից։«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել։ Ցավակցում ենք տուժածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը երբևէ ընդունելի չէ։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական
Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,-ասել է Փրայսը։
Նա շեշտել է, որ չեն պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։
«Մենք, փաստացի, մենք միջնորդ էլ չենք, այլ գործընկեր ենք երկու երկրների համար։ Կարծում եմ թե' խոսքով, թե' գործով մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մոտեցնել երկու երկրներին, ինչպես նաև մեր պատրաստակամությունը և ցանկությունը հավելյալ առաջընթաց արձանագրելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում»,-հայտարարել է Պետդեպի խոսնակն ու հավելել։
«Մենք սա չենք անում Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք սա անում ենք համաձայնություն կայացնելու և երկու երկրների հարատև կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով։ Դժբախտաբար, կոնֆլիկտը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը։ Դա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,– ասել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում
թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։