https://arm.sputniknews.ru/20230306/turqakan-ynddimutjuny-vorpes-erdvoghani-mrcakic-karajadri-qemal-qylychdaroghluin-56303371.html
Թուրքական ընդդիմությունը որպես Էրդողանի մրցակից կառաջադրի Քեմալ Քըլըչդարօղլուին
Թուրքական ընդդիմությունը որպես Էրդողանի մրցակից կառաջադրի Քեմալ Քըլըչդարօղլուին
Sputnik Արմենիա
Պարբերականը չի բացառում, որ ընտրողների մեծամասնությունը կքվեարկի ոչ թե ընդդիմության թեկնածուի, այլ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի օգտին: 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T11:56+0400
2023-03-06T11:56+0400
2023-03-06T11:56+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ընտրություններ
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3580e18b0c19f9b79d10521324fa5e6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» մտադիր է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում հայտարարել միասնական թեկնածու: Այս մասին գրում է Hürriyet թերթը։Մարտի 3-ին ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ դաշինքն այլևս ժողովրդի իրական շահերը չի արտացոլում։ Կոնֆլիկտը ծագել էր այն պատճառով, որ հինգ կուսակցություններ ավելի վաղ առաջարկել էին Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը որպես նախագահի թեկնածու, իսկ «Լավ կուսակցությունը» մտադիր էր քննարկել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի թեկնածությունները:Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ իր ընդդիմախոսներն ավելի շատ անհանգստանում են իրենց սեփականության, այլ ոչ թե ժողովրդի համար։Նշենք, որ «Վեցի սեղանը» (ինչպես փորձագետներն ու լրագրողներն են անվանում ընդդիմադիր դաշինքը) նիստեր անցկացնում էր 2022 թվականի փետրվարից, Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ։ Մասնակիցներն էին «Լավ կուսակցության» (Iyi parti) ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննիական «Երջանկություն»(SP) կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն, քեմալական պահպանողական «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Ժողովրդավարության և առաջընթացի կուսակցության» (DEVA) առաջնորդ, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախկին նախարար, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։ Անկարայում հնարավոր չեն համարում Էրդողանի և Ասադի հանդիպումը մինչև ընտրություններըՀիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 1-ին հաստատել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները նախատեսվում է անցկացնել մայիսի 14-ին։ Էրդողանն ինքը առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_176:0:2907:2048_1920x0_80_0_0_386816df9ec4c2e22ea8ca85f6523e14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ, ընդդիմություն
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ, ընդդիմություն
Թուրքական ընդդիմությունը որպես Էրդողանի մրցակից կառաջադրի Քեմալ Քըլըչդարօղլուին
Պարբերականը չի բացառում, որ ընտրողների մեծամասնությունը կքվեարկի ոչ թե ընդդիմության թեկնածուի, այլ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի օգտին:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» մտադիր է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում հայտարարել միասնական թեկնածու: Այս մասին գրում է Hürriyet թերթը։
Միևնույն ժամանակ թերթը չի բացառում, որ ընտրողների մեծամասնությունը կարող է քվեարկել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Ընտրությունների արդյունքը կանխորոշված է, և որոշումը կկայացվի առաջին փուլից հետո։ Նման կանխատեսումները պայմանավորված են ընդդիմության շարքերում առկա հակասություններով։
Մարտի 3-ին ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ դաշինքն այլևս ժողովրդի իրական շահերը չի արտացոլում։ Կոնֆլիկտը ծագել էր այն պատճառով, որ հինգ կուսակցություններ ավելի վաղ առաջարկել էին Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը որպես նախագահի թեկնածու, իսկ «Լավ կուսակցությունը» մտադիր էր քննարկել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի թեկնածությունները:
Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ իր ընդդիմախոսներն ավելի շատ անհանգստանում են իրենց սեփականության, այլ ոչ թե ժողովրդի համար։
Նշենք, որ «Վեցի սեղանը» (ինչպես փորձագետներն ու լրագրողներն են անվանում ընդդիմադիր դաշինքը) նիստեր անցկացնում էր 2022 թվականի փետրվարից, Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ։ Մասնակիցներն էին «Լավ կուսակցության» (Iyi parti) ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննիական «Երջանկություն»(SP) կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն, քեմալական պահպանողական «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Ժողովրդավարության և առաջընթացի կուսակցության» (DEVA) առաջնորդ, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախկին նախարար, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 1-ին հաստատել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները նախատեսվում է անցկացնել մայիսի 14-ին։ Էրդողանն ինքը առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։