https://arm.sputniknews.ru/20230306/teghi-kunena-96-rd-handipumy-henrikh-mkhitarjany-hajastani-havaqakan-veradarnalu-masin-56304165.html
Տեղի կունենա՞ 96-րդ խաղը. Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի հավաքական վերադառնալու մասին
Տեղի կունենա՞ 96-րդ խաղը. Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի հավաքական վերադառնալու մասին
Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ հավաքականում պատասխանատվությունը պետք է ստանձնեն երիտասարդ ֆուտբոլիստները: 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T12:09+0400
2023-03-06T12:09+0400
2023-03-06T12:10+0400
հենրիխ մխիթարյան
հայաստանի ազգային հավաքական
ֆուտբոլ
«ինտեր» ֆուտբոլային ակումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0b/35224539_0:0:1067:600_1920x0_80_0_0_937472836481511a79156f088510037a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա ազգային հավաքական: Այս մասին «Ինտերի» ֆուտբոլիստը հայտարարել է Proffutball YouTube-ի եթերում։Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագը նշել է, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ, որպեսզի նրանք առաջնորդեն Հայաստանի հավաքականը:Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին ։«Ես ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին, անկախ այն հանգամանքից, թե որքան դժվար է դա։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատիվ էր ինձ համար խաղալ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիներին՝ լինել ավագը։ 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո որոշում կայացրի ավարտել միջազգային կարիերաս Հայաստանի հավաքականում», - ասել է Մխիթարյանը ։Նա ընդգծել է, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային աշխատանքի վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0b/35224539_0:0:1067:800_1920x0_80_0_0_5c1e2364abc969e6f385f952ea96ec3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, «ինտեր» ֆուտբոլային ակումբ
հենրիխ մխիթարյան, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, «ինտեր» ֆուտբոլային ակումբ
Տեղի կունենա՞ 96-րդ խաղը. Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի հավաքական վերադառնալու մասին
12:09 06.03.2023 (Թարմացված է: 12:10 06.03.2023) Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ հավաքականում պատասխանատվությունը պետք է ստանձնեն երիտասարդ ֆուտբոլիստները:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա ազգային հավաքական: Այս մասին «Ինտերի» ֆուտբոլիստը հայտարարել է Proffutball YouTube-ի եթերում։
«Կարծում եմ, որ հավաքականի կազմում 96-րդ հանդիպում չի լինի։ Չեմ ափսոսում իմ որոշման համար, չնայած դա ինձ համար հեշտ չէր։ Բայց ավելի լավ է հավաքականում կարիերան ավարտել մի փոքր շուտ։ Այդ որոշման մանրամասների մասին կխոսեմ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։ Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, մեր երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ», - ասել է Մխիթարյանը։
Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագը նշել է, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ, որպեսզի նրանք առաջնորդեն Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում
կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին ։
«Ես ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին, անկախ այն հանգամանքից, թե որքան դժվար է դա։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատիվ էր ինձ համար խաղալ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիներին՝ լինել ավագը։ 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո որոշում կայացրի ավարտել միջազգային կարիերաս Հայաստանի հավաքականում», - ասել է Մխիթարյանը ։
Նա ընդգծել է, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային աշխատանքի վրա: