https://arm.sputniknews.ru/20230306/hakaqrdakan-akcia-turqiajum-azgajnakannern-ankargutjunner-en-sksel-khaghi-zhamanak-56310103.html
Հակաքրդական ակցիա Թուրքիայում․ ազգայնականներն անկարգություններ են սկսել խաղի ժամանակ
Հակաքրդական ակցիա Թուրքիայում․ ազգայնականներն անկարգություններ են սկսել խաղի ժամանակ
Sputnik Արմենիա
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն ավելի վաղ կասկած էր հայտնել, որ իրավապահ մարմինները կապահովեն Դիարբեքիրի թիմի անվտանգությունը։ 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T13:27+0400
2023-03-06T13:27+0400
2023-03-06T13:29+0400
թուրքիա
ֆուտբոլ
անկարգություններ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56304756_0:0:848:477_1920x0_80_0_0_bef6bdbfe1dcd6e425d75e0dd2c84c36.jpg
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում ազգայնականները «Բուրսասպոր»-«Ամեդսպոր» (Դիարբեքիրը ներկայացնող թիմ, Դիրաբեքիրում է բնակվում քրդական մեծամասնությունը) ֆուտբոլային խաղի ժամանակ անկարգություններ են կազմակերպել։Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռևս գիշերը «Բուրսասպորի» երկրպագուներն իրարանցում են առաջացրել այն հյուրանոցում, որտեղ կանգ են առել «Ամեդսպորի» ֆուտբոլիստները։ Նրանք ռասիստական կարգախոսներ են հնչեցրել և ճայթռուկներ վառել։Իսկ խաղի ընթացքում «Բուրսասպորի» երկրպագուները Մահմութ Յըլդըրըմի պատկերով (թուրքական հետախուզության գաղտնի գործակալ, ակտիվորեն պայքարում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ) պաստառներ են բարձրացրել։Երբ «Ամեդսպորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասպորի» երկրպագուները վանկարկել են. «Հայրենիքն անբաժանելի է։ Ես երջանիկ եմ, որ թուրք եմ։ Ջախջախիր նրան, ով կհամարձակվի նայել քո հայրենիքին, որդիս։ Վրեժ»։ՀՀ ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց խաղադաշտումԱյնուհետև «Ամեդսպորի» ֆուտբոլիստների վրա սկսել են տարբեր առարկաներ նետել։ Թիմի դարպասապահը վնասվածք է ստացել։Ավելի վաղ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը կասկած էր հայտնել, որ իրավապահ մարմիններին կհաջողվի ապահովել դիարբեքիրցի ֆուտբոլիստների անվտանգությունը։Իսկ այսօր նա Twitter-ում հրապարակել է տրիբունաների և «Ամեդսպոր» թիմի տուժած դարպասապահի լուսանկարները։Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նույնպես արձագանքել է միջադեպին։«Մենք խստորեն դատապարտում ենք նրանց, ովքեր իրականացրել են այդ սադրանքը։ Ոչ մի դեպքում չի կարելի նման փորձեր թույլ տալ»,-հայտարարել է նա։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Տեղի կունենա՞ 96-րդ խաղը. Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի հավաքական վերադառնալու մասին
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56304756_16:0:848:624_1920x0_80_0_0_ff25049d1febdff7f80444f5cc8a2140.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ֆուտբոլ, անկարգություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
թուրքիա, ֆուտբոլ, անկարգություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հակաքրդական ակցիա Թուրքիայում․ ազգայնականներն անկարգություններ են սկսել խաղի ժամանակ
13:27 06.03.2023 (Թարմացված է: 13:29 06.03.2023) Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն ավելի վաղ կասկած էր հայտնել, որ իրավապահ մարմինները կապահովեն Դիարբեքիրի թիմի անվտանգությունը։
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում ազգայնականները «Բուրսասպոր»-«Ամեդսպոր» (Դիարբեքիրը ներկայացնող թիմ, Դիրաբեքիրում է բնակվում քրդական մեծամասնությունը) ֆուտբոլային խաղի ժամանակ անկարգություններ են կազմակերպել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռևս գիշերը «Բուրսասպորի» երկրպագուներն իրարանցում են առաջացրել այն հյուրանոցում, որտեղ կանգ են առել «Ամեդսպորի» ֆուտբոլիստները։ Նրանք ռասիստական կարգախոսներ են հնչեցրել և ճայթռուկներ վառել։
Իսկ խաղի ընթացքում «Բուրսասպորի» երկրպագուները Մահմութ Յըլդըրըմի պատկերով (թուրքական հետախուզության գաղտնի գործակալ, ակտիվորեն պայքարում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ) պաստառներ են բարձրացրել։
Երբ «Ամեդսպորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասպորի» երկրպագուները վանկարկել են. «Հայրենիքն անբաժանելի է։ Ես երջանիկ եմ, որ թուրք եմ։ Ջախջախիր նրան, ով կհամարձակվի նայել քո հայրենիքին, որդիս։ Վրեժ»։
Այնուհետև «Ամեդսպորի» ֆուտբոլիստների վրա սկսել են տարբեր առարկաներ նետել։ Թիմի դարպասապահը վնասվածք է ստացել։
Ավելի վաղ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը կասկած էր հայտնել, որ իրավապահ մարմիններին կհաջողվի ապահովել դիարբեքիրցի ֆուտբոլիստների անվտանգությունը։
Իսկ այսօր նա Twitter-ում հրապարակել է տրիբունաների և «Ամեդսպոր» թիմի տուժած դարպասապահի լուսանկարները։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նույնպես արձագանքել է միջադեպին։
«Մենք խստորեն դատապարտում ենք նրանց, ովքեր իրականացրել են այդ սադրանքը։ Ոչ մի դեպքում չի կարելի նման փորձեր թույլ տալ»,-հայտարարել է նա։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: