https://arm.sputniknews.ru/20230306/hajastanum-karmrukvov-hvospitalacvats-hivandneric-15y-erekhaner-en-avanesjan-56304414.html
Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան
Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։ 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T12:14+0400
2023-03-06T12:14+0400
2023-03-06T13:08+0400
կարմրուկ
անահիտ ավանեսյան
վարակ
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55359601_368:372:1600:1065_1920x0_80_0_0_2ed3fc26616fcd2fd94bee3b5391cb1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխան են, 5–ը` մեծահասակ։ Թվերը ասուլիսի ժամանակ հնչեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Վարակված բոլոր քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են կամ ունեն կացության քարտ։Նախարարի խոսքով` շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկանա կարմրուկի ախտանշանների մասին և դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո դիմի բժշկի։Ավանեսյանի խոսքով` իր գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումներ։ Այդ ֆոնին որոշակի փոփոխություններ են իրականացվում նաև ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։ «Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,–ասաց նախարարը։Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55359601_511:297:1535:1065_1920x0_80_0_0_de40f74b6fc493e5673159236ca7ab13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմրուկ, անահիտ ավանեսյան, վարակ, հիվանդություն
կարմրուկ, անահիտ ավանեսյան, վարակ, հիվանդություն
Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան
12:14 06.03.2023 (Թարմացված է: 13:08 06.03.2023) Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխան են, 5–ը` մեծահասակ։ Թվերը ասուլիսի ժամանակ հնչեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վարակված բոլոր քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են կամ ունեն կացության քարտ։
Նախարարի խոսքով` շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկանա կարմրուկի ախտանշանների մասին և դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո դիմի բժշկի։
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից։ Հիվանդը եղել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»,–ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` իր գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումներ։ Այդ ֆոնին որոշակի փոփոխություններ են իրականացվում նաև ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։
«Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։