https://arm.sputniknews.ru/20230306/erevani-bvolvor-pvoliklinikanery-hangstjan-orerin-kashkhaten-pattshary-karmrukn-e-56302086.html
Երևանի բոլոր պոլիկլինիկաները հանգստյան օրերին կաշխատեն. պատճառը կարմրուկն է
Երևանի բոլոր պոլիկլինիկաները հանգստյան օրերին կաշխատեն. պատճառը կարմրուկն է
Sputnik Արմենիա
Կարմրուկի դեմ չպատվաստված քաղաքացիներին խորհուրդ է տրվում կրել դիմակ։ 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T11:03+0400
2023-03-06T11:03+0400
2023-03-06T11:03+0400
կարմրուկ
վարակ
վիրուս
երևան
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214784_0:0:1600:901_1920x0_80_0_0_bbea281439ea4fa8d6e5ef3710ae7c2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երևանի բոլոր պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10։00–ից մինչև 17։00–ը հատուկ հերթապահություն է սահմանվել` հանրապետությունում կարմրուկի դեպքերի հետ կապված։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։«Հերթապահությունը սահմանվել է, որպեսզի իրականացվի ակտիվ պատվաստումային գործընթաց, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրվի գանգատներ ունեցող քաղաքացիներին»,– հայտարարեց փոխքաղաքապետը։Գևորգ Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանում այս պահին կարմրուկի 20 հաստատված դեպք կա, որից 15–ը` Երևանում։ Հավելեց նաև, որ հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ։Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:Պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214784_105:0:1529:1068_1920x0_80_0_0_515662154c5ef0907c558f3fc73a7de1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմրուկ, վարակ, վիրուս, երևան, հիվանդություն
կարմրուկ, վարակ, վիրուս, երևան, հիվանդություն
Երևանի բոլոր պոլիկլինիկաները հանգստյան օրերին կաշխատեն. պատճառը կարմրուկն է
Կարմրուկի դեմ չպատվաստված քաղաքացիներին խորհուրդ է տրվում կրել դիմակ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երևանի բոլոր պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10։00–ից մինչև 17։00–ը հատուկ հերթապահություն է սահմանվել` հանրապետությունում կարմրուկի դեպքերի հետ կապված։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
«Հերթապահությունը սահմանվել է, որպեսզի իրականացվի ակտիվ պատվաստումային գործընթաց, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրվի գանգատներ ունեցող քաղաքացիներին»,– հայտարարեց փոխքաղաքապետը։
Գևորգ Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանում այս պահին
կարմրուկի 20 հաստատված դեպք կա, որից 15–ը` Երևանում։ Հավելեց նաև, որ հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ։
«Կանխարգելման միակ ու արդյունավետ միջոցը պատվաստումներն են , բայց այս պահին խորհուրդ է տրվում այն քաղաքացիներին, որոնք չեն պատվաստվել, կամ երկրորդ չափաբաժինը չեն ստացել, կրեն դիմակներ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։