https://arm.sputniknews.ru/20230305/rusastanum-nerkajacrel-en-amerikjan-himars-i-analvogy-56291585.html
Ռուսաստանում ներկայացրել են ամերիկյան HIMARS-ի անալոգը
Ռուսաստանում ներկայացրել են ամերիկյան HIMARS-ի անալոգը
Sputnik Արմենիա
Բլոկը հիմնված է ինքնավար իներցիոն ուղղորդման համակարգի վրա։ 05.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-05T17:01+0400
2023-03-05T17:01+0400
2023-03-05T17:01+0400
զենք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26802569_0:0:1301:731_1920x0_80_0_0_3f07533df7a24b662caa5ef6e9d56e2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանյան պատվիրակությունը Աբու Դաբիում IDEX-2023 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում HIMARS-ի հայրենական անալոգ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքը։«Սպլավ» ընկերության արտաքին տնտեսական գործունեության տնօրեն Մաքսիմ Կասպարովը նշել է, որ խոսքն այսպես կոչված բարձր ճշգրտության ռեակտիվ արկի կառավարման համակարգի մասին է, որը կիրառվում է «Տորնադո-Ս» համալիրի կազմում։Բլոկի հիմքում ինքնավար իներցիոն ուղղորդման համակարգ է` GLONASS-GPS-ի ազդանշաններով նշանառման համակարգը, ինչը էապես ավելացնում է տվյալ սպառազինության կիրառման ճշգրտությունը։Ավելի վաղ «Տրոյա» հատուկ ջոկատայինների կամավորական ստորաբաժանման հրամանատար Վլադիմիր Նովիկովը, որի մականունը Ալաբայ է, պատմել էր, որ ՌԴ ՕՏՈւ-ն ռազմական հատուկ գործողությունների գոտում սկսել է նոր հզորագույն ՈւՊԱԲ-1500Բ ռումբեր կիրառել։ Նրա խոսքով՝ այս ռումբերը ներգրավվել են Ավդեևկայի մերձակայքում Ուկրաինայի ԶՈւ շրջանների գրոհի ժամանակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26802569_162:0:1137:731_1920x0_80_0_0_db54700454653c0edb917295c7092e49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, ռուսաստան
Ռուսաստանում ներկայացրել են ամերիկյան HIMARS-ի անալոգը
Բլոկը հիմնված է ինքնավար իներցիոն ուղղորդման համակարգի վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանյան պատվիրակությունը Աբու Դաբիում IDEX-2023 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում HIMARS-ի հայրենական անալոգ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքը։
«Սպլավ» ընկերության արտաքին տնտեսական գործունեության տնօրեն Մաքսիմ Կասպարովը նշել է, որ խոսքն այսպես կոչված բարձր ճշգրտության ռեակտիվ արկի կառավարման համակարգի մասին է, որը կիրառվում է «Տորնադո-Ս» համալիրի կազմում։
Բլոկի հիմքում ինքնավար իներցիոն ուղղորդման համակարգ է` GLONASS-GPS-ի ազդանշաններով նշանառման համակարգը, ինչը էապես ավելացնում է տվյալ սպառազինության կիրառման ճշգրտությունը։
«Նման համակարգեր վաճառելով` մենք ամրապնդում ենք մեր դիրքերը զենքի համաշխարհային շուկայում և հասկանում, որ մեր «գրպանում» ավելի առաջադեմ և արդյունավետ համակարգեր կան», - եզրափակել է Կասպարովը։
Ավելի վաղ «Տրոյա» հատուկ ջոկատայինների կամավորական ստորաբաժանման հրամանատար Վլադիմիր Նովիկովը, որի մականունը Ալաբայ է, պատմել էր, որ ՌԴ ՕՏՈւ-ն ռազմական հատուկ գործողությունների գոտում սկսել է նոր հզորագույն ՈւՊԱԲ-1500Բ ռումբեր կիրառել։ Նրա խոսքով՝ այս ռումբերը ներգրավվել են Ավդեևկայի մերձակայքում Ուկրաինայի ԶՈւ շրջանների գրոհի ժամանակ։