https://arm.sputniknews.ru/20230305/hajastanum-karmrukvov-varakvatsneri-tivy-hasav-18i-an-56279671.html
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասավ 18–ի. ԱՆ
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասավ 18–ի. ԱՆ
Sputnik Արմենիա
Հիվանդների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության, նրանցից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ: 05.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-05T10:12+0400
2023-03-05T10:12+0400
2023-03-05T10:16+0400
կարմրուկ
կարմրախտ
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43542799_0:160:3073:1888_1920x0_80_0_0_e7a30afcd2eb1601fd76639deac9b7bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանում այսօր Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:Տեղեկացվում է, որ հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:Հայտնել ենք, որ մարտի 4–ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 12 դեպք։Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43542799_170:0:2901:2048_1920x0_80_0_0_0b32f53f72cc2d1c90ca53fc086ade5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմրուկ, կարմրախտ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն
կարմրուկ, կարմրախտ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասավ 18–ի. ԱՆ
10:12 05.03.2023 (Թարմացված է: 10:16 05.03.2023) Հիվանդների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության, նրանցից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանում այսօր Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը:
Առողջապահության նախարարությունից
հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Տեղեկացվում է, որ հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։