https://arm.sputniknews.ru/20230305/adrbejanakan-diversivon-khmbi-gvortsvoghutjunnery-ahabekchutjun-en-hh-agn-56291309.html
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները ահաբեկչություն են. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները ահաբեկչություն են. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածը, թե ոստիկանները Հայաստանից զենք, զինամթերք էին տեղափոխում Արցախ, անհեթեթ է։ 05.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-05T16:45+0400
2023-03-05T16:45+0400
2023-03-05T16:46+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արցախ
լեռնային ղարաբաղ
ոստիկան
ադրբեջան
դիվերսիա
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն հնարավոր չէ որակել: Իր տարածած հայտարարության մեջ նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը`անդրադառնալով այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում տեղի ունեցած իրադարձությանը։ՀՀ ԱԳՆ–ն նշում է, որ փաստերը վկայում են` սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է:Արտգործնախարարությունում վստահ են, որ ադրբեջանական կողմը չի կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում:«Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ ԼՂ ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է ՈւԱԶ մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ ՈւԱԶ-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել:Հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են. Տիգրան Աբրահամյան
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, լեռնային ղարաբաղ, ոստիկան, ադրբեջան, դիվերսիա, կրակոց
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, լեռնային ղարաբաղ, ոստիկան, ադրբեջան, դիվերսիա, կրակոց
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները ահաբեկչություն են. ՀՀ ԱԳՆ
16:45 05.03.2023 (Թարմացված է: 16:46 05.03.2023) ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածը, թե ոստիկանները Հայաստանից զենք, զինամթերք էին տեղափոխում Արցախ, անհեթեթ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն հնարավոր չէ որակել: Իր տարածած հայտարարության մեջ նշել է ՀՀ ԱԳՆ
մամուլի ծառայությունը`անդրադառնալով այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում տեղի ունեցած իրադարձությանը։
ՀՀ ԱԳՆ–ն նշում է, որ փաստերը վկայում են` սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է:
«Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, որ Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը: Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է»,– գրված է հաղորդագրությունում։
Արտգործնախարարությունում վստահ են, որ ադրբեջանական կողմը չի կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում:
«Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԼՂ ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է ՈւԱԶ մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ ՈւԱԶ-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել:
Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում`
զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։