https://arm.sputniknews.ru/20230305/adrbejanakan-diversantnery-daranakalel-ev-hardzakvel-en-antaric-arcakhi-ngn-56290795.html
Ադրբեջանական դիվերսանտները դարանակալել և հարձակվել են անտառից. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանական դիվերսանտները դարանակալել և հարձակվել են անտառից. Արցախի ՆԳՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ։ 05.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-05T15:57+0400
2023-03-05T15:57+0400
2023-03-05T22:13+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
արցախի պաշտպանության բանակ (պբ)
ոստիկան
դիվերսիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/05/56289533_0:68:1280:788_1920x0_80_0_0_7366fb1023aa871b9462806cc3f6f5eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունը։Հայտնում են , որ ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն զենք չէր տեղափոխվում, այլև ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան: Դեպքի վայրում են նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի անդամները։Ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/05/56289533_0:0:1280:960_1920x0_80_0_0_a395c8238a8760144df3d89ab45a4c89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, արցախի պաշտպանության բանակ (պբ), ոստիկան, դիվերսիա, ադրբեջան
արցախ, խաղաղապահներն արցախում, արցախի պաշտպանության բանակ (պբ), ոստիկան, դիվերսիա, ադրբեջան
Ադրբեջանական դիվերսանտները դարանակալել և հարձակվել են անտառից. Արցախի ՆԳՆ
15:57 05.03.2023 (Թարմացված է: 22:13 05.03.2023) Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնում են , որ ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն զենք չէր տեղափոխվում, այլև ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:
Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան: Դեպքի վայրում են նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի անդամները։
Ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում`
զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։