https://arm.sputniknews.ru/20230303/qkh-pashtvonatar-andzy-orenqvov-gvoghic-kasharq-e-stacel-manramasner-56188556.html
ՔԿՀ պաշտոնատար անձը «օրենքով գողից» կաշառք է ստացել ու կալանավորվել․ մանրամասներ
ՔԿՀ պաշտոնատար անձը «օրենքով գողից» կաշառք է ստացել ու կալանավորվել․ մանրամասներ
Sputnik Արմենիա
ՔԿՀ պաշտոնատար անձը կալանավորվել է, իսկ երեք անձ՝ ձերբակալվել։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T10:32+0400
2023-03-03T10:32+0400
2023-03-03T11:31+0400
կալանավորել
կալանք
օրենքով գող
կաշառք
դատապարտյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/1752/16/17521648_0:154:2967:1823_1920x0_80_0_0_5d1043180c471b197baf815207868d82.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ն կալանավորվել է նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նշվում է, որ վերոհիշյալ պաշտոնատար անձը նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «օրենքով գող» Ա. Դ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար նրանից ստացել է 448 600 դրամ կաշառք։ Այս գումարը ևս փոխանցվել է նրա կնոջ բանկային հաշվեհամարին:2023թ. փետրվարի 28-ին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ:«Օրենքով գող» Գ. Ի.–ն կալանավորվել է իր քրեական հեղինակությունից օգտվելու մեղադրանքով2023թ. մարտի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը), իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։Նախաքննոթյունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1752/16/17521648_113:0:2844:2048_1920x0_80_0_0_2e3b5b012b71474ce61011caec42cfc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանավորել, կալանք, օրենքով գող, կաշառք, դատապարտյալ
կալանավորել, կալանք, օրենքով գող, կաշառք, դատապարտյալ
ՔԿՀ պաշտոնատար անձը «օրենքով գողից» կաշառք է ստացել ու կալանավորվել․ մանրամասներ
10:32 03.03.2023 (Թարմացված է: 11:31 03.03.2023) ՔԿՀ պաշտոնատար անձը կալանավորվել է, իսկ երեք անձ՝ ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ն կալանավորվել է նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու համար: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու և խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200 000 դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022-ի մայիսի 30-ին, գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերոհիշյալ պաշտոնատար անձը նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «օրենքով գող» Ա. Դ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար նրանից ստացել է 448 600 դրամ կաշառք։ Այս գումարը ևս փոխանցվել է նրա կնոջ բանկային հաշվեհամարին:
2023թ. փետրվարի 28-ին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ:
2023թ. մարտի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը), իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։
Նախաքննոթյունը շարունակվում է: