00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. Փաշինյան

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը խոսել է հայ–թուրքական շփումների մասին և հույս հայտնել, որ շուտով քաղաքական արդյունքներ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ։
«Տարածաշրջանային խաղաղության Հայաստանի տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել ընդհանուր սահմանը, որը 90-ականների սկզբին Թուրքիան միակողմանիորեն փակել էր։ Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ»,– ասել է Փաշինյանը:
Նա խոսել է երկու երկրի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնելու մասին և հիշեցրել, որ հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ դեռ 2022 թվականի հուլիսին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են նաև երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել, և հույս է հայտնել, որ շուտով այդ սահմանը կբացվի։
Փաշինյանն իր ելույթում նաև նշել է, որ 2022–ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
«Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես նախագահ Էրդողանին զանգահարեցի ցավակցություն հայտնելու համար և առաջարկեցի մեր աջակցությունը։ Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ։ Շատ կարևոր է փաստել, որ մարդասիրական օգնության 2 շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով»,– շեշտել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում աղետի գոտի է այցելել, հանդիպել իր գործընկերոջը և վերահաստատել հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու պատրաստակամությունը։
«Թեև վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաև քաղաքական արդյունքներ»,- եզրափակել է Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Լրահոս
0