https://arm.sputniknews.ru/20230303/ijevan-nvojemberjan-tshanaparhin-meqenaner-en-bakhvel-tuzhatsneric-meki-vitshaky-tsajrahegh-tsanr-e-56219579.html
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Մարդատար մեքենաները բախվել են բեռնատարին։ Հիվանդանոց են տեղափոխվել մարդատարների վարորդները։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T17:06+0400
2023-03-03T17:06+0400
2023-03-03T17:08+0400
հայաստան
վթար
բեռնատար
վարորդ
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56218844_0:0:1280:720_1920x0_80_0_0_1663b64f52d4c7761cae2847a94ae474.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 13։13-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1960 թ.), «Kia Sorento» (վարորդ՝ Ի․ Զ․, ծնված 1988 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1969 թ.)։Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Ի․ Զ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Զ․-ինը՝ ծայրահեղ ծանր։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին բախվել են «Mercedes GL»-ն ու «Volkswagen»-ը. մեկ մարդ մահացել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56218844_0:0:1280:960_1920x0_80_0_0_e0292db5c10b2f6b1b4473903f91f6c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, բեռնատար, վարորդ, փրկարար
հայաստան, վթար, բեռնատար, վարորդ, փրկարար
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
17:06 03.03.2023 (Թարմացված է: 17:08 03.03.2023) Մարդատար մեքենաները բախվել են բեռնատարին։ Հիվանդանոց են տեղափոխվել մարդատարների վարորդները։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 13։13-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1960 թ.), «Kia Sorento» (վարորդ՝ Ի․ Զ․, ծնված 1988 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1969 թ.)։
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Ի․ Զ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Զ․-ինը՝ ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: