https://arm.sputniknews.ru/20230303/germaniaji-bundestagi-patgamavvornery-kzhamanen-hajastan-56203999.html
Գերմանիայի բունդեսթագի պատգամավորները կժամանեն Հայաստան
Գերմանիայի բունդեսթագի պատգամավորները կժամանեն Հայաստան
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին առնչվող... 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T14:04+0400
2023-03-03T14:04+0400
2023-03-03T14:07+0400
նիկոլ փաշինյան
գերմանիա
հայաստան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56202619_0:174:1670:1113_1920x0_80_0_0_cd677846d846b32c9ddf24b79ffeac89.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամները` Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան։ Այս մասին Վադեպհուլը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նա նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:«Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում:Կողմերը խոսել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Ընդգծել են, որ վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը:Շեշտվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։ Նա արդեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ինչից հետո այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, որտեղ ելույթ է ունեցել։ Նախատեսվում է նաև հանդիպում ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56202619_121:0:1605:1113_1920x0_80_0_0_035134340c0484b5104e7b5ad888eb94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, գերմանիա, հայաստան, պատգամավոր
նիկոլ փաշինյան, գերմանիա, հայաստան, պատգամավոր
Գերմանիայի բունդեսթագի պատգամավորները կժամանեն Հայաստան
14:04 03.03.2023 (Թարմացված է: 14:07 03.03.2023) Կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամները` Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան։ Այս մասին Վադեպհուլը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նա նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:
«Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը խոսել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Ընդգծել են, որ վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը:
Շեշտվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։ Նա արդեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ինչից հետո այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, որտեղ ելույթ է ունեցել։ Նախատեսվում է նաև հանդիպում ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։