https://arm.sputniknews.ru/20230303/eahk-minski-khmbi-amerikaci-nvor-hamanakhagahy-haravajin-kvovkas-kajceli-petdep-56186234.html
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Հարավային Կովկաս կայցելի. Պետդեպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Հարավային Կովկաս կայցելի. Պետդեպ
Sputnik Արմենիա
Ամերիկացի միջնորդը բանակցություններ կանցկացնի Հարավային Կովկասի երեք երկրների բարձրագույն ղեկավարության հետ։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T09:26+0400
2023-03-03T09:26+0400
2023-03-03T09:38+0400
ամն կոնգրես
ամն պետական դեպարտամենտ
կովկաս
լուիս բոնո
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/1594/97/15949749_0:109:1600:1009_1920x0_80_0_0_a0f4e14ef66f965dc5758d63cd2dd914.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ տարածաշրջան կայցելի։ Ուղևորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետՓրայսը նշել է՝ Վաշինգտոնը հույս ունի, որ ավագ խորհրդականի այցերը Հարավային Կովկասի երկրներ պարբերական կլինեն:Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ տարածաշրջան կատարած այցը թույլ կտա Բոնոյին շարունակել երկխոսությունը, որը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:«Մենք, ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերից՝ խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ», - նշել է ամերիկացի դիվանագետը:Բլինկենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. ՊետդեպՆա ավելացրել է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցմանը:Հիշեցնենք, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրել է Ֆիլիպ Ռիկերը: Նրա հրաժարականի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր հունվարի սկզբին։ Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այդ պաշտոնում նշանակել է Լուիս Բոնոյին, որը նախկինում զբաղեցնում էր ՄԱԳԱՏԷ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի պաշտոնակատարի պաշտոնը, ինչպես նաև եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի խորհրդականը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1594/97/15949749_56:0:1545:1117_1920x0_80_0_0_d5b04fc6906974ef1f1196e7a655a0d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն կոնգրես, ամն պետական դեպարտամենտ , կովկաս, լուիս բոնո, եահկ մինսկի խումբ
ամն կոնգրես, ամն պետական դեպարտամենտ , կովկաս, լուիս բոնո, եահկ մինսկի խումբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Հարավային Կովկաս կայցելի. Պետդեպ
09:26 03.03.2023 (Թարմացված է: 09:38 03.03.2023) Ամերիկացի միջնորդը բանակցություններ կանցկացնի Հարավային Կովկասի երեք երկրների բարձրագույն ղեկավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ տարածաշրջան կայցելի։ Ուղևորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Փրայսը նշել է՝ Վաշինգտոնը հույս ունի, որ ավագ խորհրդականի այցերը Հարավային Կովկասի երկրներ պարբերական կլինեն:
«Բոնոն պատրաստվումէ հանդիպել երկրների ղեկավարների հետ, որ աջակցի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին և արտահայտի մեր անփոփոխ հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ավելի վաղ նշեցի, իր այցի շրջանակում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները։ Նա ըստ հերթականության կմեկնի Բաքու, Երևան և Թբիլիսի», - նշել է դիվանագետը։
Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ տարածաշրջան կատարած այցը թույլ կտա Բոնոյին շարունակել երկխոսությունը, որը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:
«Մենք, ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերից՝ խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ», - նշել է ամերիկացի դիվանագետը:
Նա ավելացրել է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցմանը:
Հիշեցնենք, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրել է Ֆիլիպ Ռիկերը: Նրա հրաժարականի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր հունվարի սկզբին։ Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այդ պաշտոնում նշանակել է Լուիս Բոնոյին, որը նախկինում զբաղեցնում էր ՄԱԳԱՏԷ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի պաշտոնակատարի պաշտոնը, ինչպես նաև եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի խորհրդականը: