https://arm.sputniknews.ru/20230302/sahmanadrakan-barepvokhumneri-khvorhurdy-kpahpani-petutjan-karavarman-mvodely-56145460.html
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կպահպանի պետության կառավարման մոդելը
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կպահպանի պետության կառավարման մոդելը
Sputnik Արմենիա
Սահմանադրական բարեփոխումների նոր հանձաժողով կձևավորվի, կլինեն նոր թեկնածուների ընտրություններ։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T14:17+0400
2023-03-02T14:17+0400
2023-03-02T14:30+0400
գրիգոր մինասյան
նախագահ
վարչապետ
սահմանադրություն
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55951300_0:0:1601:901_1920x0_80_0_0_52706b82e9ebfe9e8249a9a68a58c8a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել պահպանել պետության կառավարման մոդելը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։Նախարարը տեղեկացրեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը նորմալ տեմպով առաջ է գնում: Իրականացվում են նաև հանրային քննարկումներ:«Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դրանք «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Նաև նոր հանձաժողովի ձևավորման փուլում ենք, իսկ մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»,-ասաց նախարարը։«Սուպերվարչապետական» համակարգն ուզում ենք հավասարակշռված դարձնել. Կարեն ԱնդրեասյանԳրիգոր Մինասյանը հայտնեց, որ փոփոխությունների փաթեթի այն հատվածը, որը խորհրդում արդեն քվեարկվել է, կարճ կներկայացվի հանրությանը, որպեսզի դետալային ցույց տան արդյունքը։Թե երբ փաթեթը կներկայացվի վարչապետին, նախարարը դժվարացավ պատասխանել։Նշենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ` սկսվել են մինչ այդ գործող սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լուծարման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի ստեղծման աշխատանքները։ Խորհուրդը սկսել է գործել 2022թ–ի հունվարի 27-ից։Սահմանադրությունը կփոխվի, սուպերվարչապետությունը կարող է մնալ. «Իմ քայլը» որոշում չունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55951300_45:0:1466:1066_1920x0_80_0_0_bf765e584907e77d2353a9da30301f67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգոր մինասյան, նախագահ, վարչապետ, սահմանադրություն, հհ արդարադատության նախարարություն
գրիգոր մինասյան, նախագահ, վարչապետ, սահմանադրություն, հհ արդարադատության նախարարություն
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կպահպանի պետության կառավարման մոդելը
14:17 02.03.2023 (Թարմացված է: 14:30 02.03.2023) Սահմանադրական բարեփոխումների նոր հանձաժողով կձևավորվի, կլինեն նոր թեկնածուների ընտրություններ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել պահպանել պետության կառավարման մոդելը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Իսկ որոշ մարմինների, գործադիր իշխանության կամ վարչապետի լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին»,– ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը նորմալ տեմպով առաջ է գնում: Իրականացվում են նաև հանրային քննարկումներ:
«Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դրանք «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Նաև նոր հանձաժողովի ձևավորման փուլում ենք, իսկ մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»,-ասաց նախարարը։
Գրիգոր Մինասյանը հայտնեց, որ փոփոխությունների փաթեթի այն հատվածը, որը խորհրդում արդեն քվեարկվել է, կարճ կներկայացվի հանրությանը, որպեսզի դետալային ցույց տան արդյունքը։
Թե երբ փաթեթը կներկայացվի վարչապետին, նախարարը դժվարացավ պատասխանել։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ` սկսվել են մինչ այդ գործող սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լուծարման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի ստեղծման աշխատանքները։ Խորհուրդը սկսել է գործել 2022թ–ի հունվարի 27-ից։