00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն 2022-ին 2021-ից 139 անգամ շատ ապրանք է արտահանել Թուրքիա․ էկոնոմիկայի նախարարություն

© Photo : Unsplash / Tahlia DoyleԱդամանդ
Ադամանդ - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Բաժանորդագրվել
Հայաստանում թուրքական ապրանքների էմբարգոյի վերացումը դրական ազդեցություն է ունեցել հայ-թուրքական առևտրատնտեսական համագործակցության բոլոր ցուցանիշների վրա:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում (73,5 մլն դոլար): Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելին մեր երկիր թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումը դրական ազդեցություն է ունեցել և՛ ներմուծման, և՛ արտահանման վրա։
Այսպես. 2022 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա աճել է 139 անգամ՝ կազմելով 61,2 մլն ԱՄՆ դոլար (2021թ․ կազմել էր 0,44 մլն ԱՄՆ դոլար), իսկ թուրքական ապրանքների ներմուծումն ավելացել է 3,6 անգամ։ Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 263,3 մլն դոլարի թուրքական արտադրանք, մինչդեռ 2021 թվականին (էմբարգոյի ժամանակ) այդ ցուցանիշը կազմում էր 73 մլն դոլար։
Թուրքական արտադրանքի նկատմամբ էմբարգոն ուժի մեջ էր մտել 2021 թվականի հունվարի 1-ից։ Այն բացասաբար է անդրադարձել երկրների միջև առևտրի վրա։ 2021 թվականին ապրանքաշրջանառությունը կրճատվել էր 68,3 տոկոսով՝ հասնելով 73,5 մլն դոլարի 2020 թվականի 231,5 մլն դոլարի փոխարեն։
2021 թվականի էմբարգոյի ժամանակահատվածում պաշտոնապես թույլատրված էր Թուրքիայից հումքի և վերամշակման համար նախատեսված արտադրանքի ներմուծումը Հայաստան։ Այդպիսիք են համարվում շինանյութերը, տրիկոտաժե և բամբակյա գործվածքները, բնական կաշին։ Ընդ որում՝ բարձր մաքսատուրք ունեցող ապրանքներ չեն ներմուծվել։ Էկոնոմիկայի նախարարությունում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման որոշակի ծավալների պահպանումը բացատրում էին նրանով, որ դրանք ավելի շահավետ գին ունեն։ Բացի այդ, կարևոր դեր է խաղում նաև աշխարհագրությունը (հեռու երկրներից ապրանքներ բերելը բավականին ծախսատար է)։
Թուրքական էմբարգոյի հետևանքները. Հայաստանի ԿԲ–ն հաշվարկել է, թե որքան է եղել իրական գնաճը
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներմուծմանը 2022 թվականին, ապա հարցման պատասխանում պարզաբանել են, որ ամենից շատ Հայաստան ներմուծվել են ալյումինե ամրաններ և անկյունակներ, ցիտրուսներ (թարմ կամ չորացրած), տրիկոտաժե իրեր (կոստյում, բաճկոն, բլեյզեր, զգեստ, կիսաշրջազգեստ և նմանատիպ հագուստ կանանց և տղամարդկանց համար), էլեկտրական սարքեր (ջեռուցիչներ, տարածքի և հողի ջեռուցման սարքեր, կենցաղային էլեկտրական ջեռուցման սարքեր), ապակու մանրաթելից կամ փայտից և փայտային այլ նյութերից սալիկներ, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ և բեռնատարներ, սինթետիկ թել:
Իսկ Հայաստանն ամենաշատը Թուրքիա արտահանել է ոսկի (այդ թվում՝ գալվանական ծածկույթ) և ոսկու փոշի, դաբաղած կաշի, խոշոր եղջերավոր անասունների կաշի, տեխնիկա (աման լվացող մեքենա կամ չորանոց), մակնշում, գազավորված ըմպելիքների փաթեթավորման սարք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, սննդի կամ ըմպելիքների արդյունաբերական պատրաստման սարքավորումներ։
Հիշեցնենք, որ էմբարգոն սահմանվել էր այն բանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերին Թուրքիան բացահայտ կերպով սատարեց Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում և Բաքվին լայնածավալ ռազմական աջակցություն ցուցաբերեց։ Սակայն Երևանի և Անկարայի միջև քաղաքական հարաբերությունների կարգավորման ֆոնին Հայաստանը հանել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
Ի՞նչ տվեց ՀՀ տնտեսությանը թուրքական ապրանքների էմբարգոն, և ո՞վ վնասներ կրեց
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, հաջորդ հանդիպումները` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
2022 թվականին երկրները պայմանավորվեցին բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար։ Անցյալ տարվա աշնանը տեղի ունեցավ նաև երկու երկրների առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ 2023-ի փետրվարի 15-ին աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Լրահոս
0