https://arm.sputniknews.ru/20230302/divanagitakan-tsarajutjuny-piti-bazmapatki-ir-janqery-nikvol-pashinjan-56131138.html
Փաշինյանը դիվանագետներին հանձնարարել է բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը
Փաշինյանը դիվանագետներին հանձնարարել է բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը
Sputnik Արմենիա
Դիվանագետի օրվա առթիվ հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է կարողանան գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին... 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T10:06+0400
2023-03-02T10:06+0400
2023-03-02T10:13+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54939309_0:0:1601:901_1920x0_80_0_0_b531663cf49af083c20c35861c0e1b1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը։ Դիվանագետի օրվա առթիվ հղած իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։Միաժամանակ, նա նշել է, որ պետք է կարողանան գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Փաշինյանի խոսքով՝ դիվանագետների աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:Միաժամանակ, նա հիշեցրել է, որ 1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54939309_27:0:1448:1066_1920x0_80_0_0_a8e8eaf26d46063907c1e7d19abb40a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, դիվանագետ
նիկոլ փաշինյան, հայաստան, դիվանագետ
Փաշինյանը դիվանագետներին հանձնարարել է բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը
10:06 02.03.2023 (Թարմացված է: 10:13 02.03.2023) Դիվանագետի օրվա առթիվ հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է կարողանան գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը։ Դիվանագետի օրվա առթիվ հղած իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի
աշխատակազմից։
«Դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը»,-ասված է Փաշինյանի ուղերձում։
Միաժամանակ, նա նշել է, որ պետք է կարողանան գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Փաշինյանի խոսքով՝ դիվանագետների աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ 1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։