https://arm.sputniknews.ru/20230302/baqustepanakert-banakcutjuny-datapartvats-e-dzakhvoghman-minasjan-56134864.html
Բաքու–Ստեփանակերտ բանակցությունը դատապարտված է ձախողման. Մինասյան
Բաքու–Ստեփանակերտ բանակցությունը դատապարտված է ձախողման. Մինասյան
Sputnik Արմենիա
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` Ադրբեջանի և Արցախի բանակցությունների հիմքում պետք է դրվի ինքնորոշման իրավունքը, հակառակ պարագայում մյուս բոլոր առաջարկները... 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T11:39+0400
2023-03-02T11:39+0400
2023-03-02T11:44+0400
արցախ
ստեփանակերտ
բանակցություն
արծվիկ մինասյան
պատգամավոր
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54773211_0:46:1601:946_1920x0_80_0_0_78e5da2f75b062d10f48b9f60daddff6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Չի կարող ստեղծվել միջազգային մեխանիզմ, որի շուրջ Բաքուն և Ստեփանակերտը որպես իրավահավասար կողմեր կարող են բանակցել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով պաշտոնական Երևանի կողմից Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության շրջանակներում միջազգային մեխանիզմ ստեղծելուն:Նրա խոսքով` իշխանության վարքագծում բացակայում է Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը հակասում է հենց իրենց ներկայացրած նախընտրական և կառավարության ծրագրի դրույթներին` «Անջատում հանուն փրկության», կամ «ճանաչում հանուն փրկության»։ Պատգամավորի կարծիքով՝ եթե իշխանությունը չհրաժարվի այս մոտեցումից, հնարավոր կլինի միջազգային մեխանիզմ քննարկել, որի շրջանակներում կերկխոսեն Բաքուն և Ստեփանակերտը։Մինասյանը նկատում է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նախատեսված էր հենց ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում, որը կառաջադրեին եռանախագահ երկրները և միջազգային հանրությունը խնդրի կարգավորման ինչ–որ մի փուլում։Միայն երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Բաքվի բանակցությունների հիմքում պետք է դրվի ինքնորոշման իրավունքը, հակառակ պարագայում մյուս բոլոր առաջարկները, ըստ Մինասյանի, ժամանակավոր գործողություններ են կամ դանդաղ մահվան տանող։Հիշեցնենք՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը մարտի 1-ին եռակողմ հանդիպում են անցկացրել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։Ինչպես հայտնի է, 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ստեփանակերտ
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54773211_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2722adcbc71befd02abfe31b48c2a629.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ստեփանակերտ, բանակցություն, արծվիկ մինասյան, պատգամավոր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
արցախ, ստեփանակերտ, բանակցություն, արծվիկ մինասյան, պատգամավոր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
Բաքու–Ստեփանակերտ բանակցությունը դատապարտված է ձախողման. Մինասյան
11:39 02.03.2023 (Թարմացված է: 11:44 02.03.2023) Ըստ ընդդիմադիր պատգամավորի` Ադրբեջանի և Արցախի բանակցությունների հիմքում պետք է դրվի ինքնորոշման իրավունքը, հակառակ պարագայում մյուս բոլոր առաջարկները ժամանակավոր գործողություններ են կամ դանդաղ մահվան տանող։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Չի կարող ստեղծվել միջազգային մեխանիզմ, որի շուրջ Բաքուն և Ստեփանակերտը որպես իրավահավասար կողմեր կարող են բանակցել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով պաշտոնական Երևանի կողմից Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության շրջանակներում միջազգային մեխանիզմ ստեղծելուն:
«Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը միջազգային մեխանիզմները կիրառում է, որպեսզի խուսափի արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից, ինչն անընդունելի և մերժելի վարքագիծ է»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` իշխանության վարքագծում բացակայում է Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը հակասում է հենց իրենց ներկայացրած նախընտրական և կառավարության ծրագրի դրույթներին` «Անջատում հանուն փրկության», կամ «ճանաչում հանուն փրկության»։ Պատգամավորի կարծիքով՝ եթե իշխանությունը չհրաժարվի այս մոտեցումից, հնարավոր կլինի միջազգային մեխանիզմ քննարկել, որի շրջանակներում կերկխոսեն Բաքուն և Ստեփանակերտը։
Մինասյանը նկատում է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նախատեսված էր հենց ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում, որը կառաջադրեին եռանախագահ երկրները և միջազգային հանրությունը խնդրի կարգավորման ինչ–որ մի փուլում։
«Այլ փաթեթավորումը Բաքու–Ստեփանակերտ երկխոսության, ակնհայտորեն ձախողման է դատապարտված, որովհետև եթե ի սկզբանե Ադրբեջանն արձանագրում է, որ չկա այդպիսի միավոր և արցախահայությանը դիտում է որպես Ադրբեջանի հասարակության մի մաս ազգային փոքրամասնության շրջանակներում, դա նշանակում է՝ձախողված է որևէ միջազգային մեխանիզմի գործադրումն այստեղ»,–նշեց նա։
Միայն երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Բաքվի բանակցությունների հիմքում պետք է դրվի ինքնորոշման իրավունքը, հակառակ պարագայում մյուս բոլոր առաջարկները, ըստ Մինասյանի, ժամանակավոր գործողություններ են կամ դանդաղ մահվան տանող։
Հիշեցնենք՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը մարտի 1-ին եռակողմ հանդիպում են անցկացրել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
Ինչպես հայտնի է, 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։