https://arm.sputniknews.ru/20230302/44orja-paterazmi-qnnich-handznazhvoghvovi-andamnery-kgnan-kgb-i-padval-zhvoghvovurd-56130785.html
44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամները կգնա՞ն «ԿԳԲ-ի պադվալ»․ «Ժողովուրդ»
44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամները կգնա՞ն «ԿԳԲ-ի պադվալ»․ «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Խնդիր է առաջացել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցաքննելու հարցում։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T09:51+0400
2023-03-02T09:51+0400
2023-03-02T09:53+0400
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
դավիթ տոնոյան
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978175_0:167:1600:1067_1920x0_80_0_0_b7cfe8892afbc26089e3bdb511c75645.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին լսելուց հետո հանձնաժողով հրավիրել ԳՇ նախկին պետերին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:«Ստացվում է, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ներկայանան ԳՇ նախկին պետ, ներկայումս անորակ հրթիռների գործով մեղադրյալ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,–գրում է թերթը:Օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ԳՇ նախկին պետերին լսելուց հետո գործը կհասնի պաշտպանության նախարարներին: Հանձնաժողովում հարց է բարձրացվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նախարար եղած Դավիթ Տոնոյանի մասին, որը կալանքի տակ է. հարց է հնչել՝ ինչպե՞ս պետք է լուծել նրան ԱԺ կանչելու հարցը:Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օրերս կենդանության նշաններ ցույց տվեց։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն օրերս առաջինը հանձնաժողով հրավիրեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։Առաջիկայում «ԱԺ կանոնակարգում» փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության կենթարկեն»։Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022 թվականին։ Օրենքով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։Հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում ևս երկարաձգելու առաջարկ կանեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978175_142:0:1565:1067_1920x0_80_0_0_de5047e73510bdd9aaae129988ccc3a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, դավիթ տոնոյան, հարցաքննություն
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, դավիթ տոնոյան, հարցաքննություն
44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամները կգնա՞ն «ԿԳԲ-ի պադվալ»․ «Ժողովուրդ»
09:51 02.03.2023 (Թարմացված է: 09:53 02.03.2023) Խնդիր է առաջացել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցաքննելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին լսելուց հետո հանձնաժողով հրավիրել ԳՇ նախկին պետերին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ստացվում է, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ներկայանան ԳՇ նախկին պետ, ներկայումս անորակ հրթիռների գործով մեղադրյալ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,–գրում է թերթը:
Օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ԳՇ նախկին պետերին լսելուց հետո գործը կհասնի պաշտպանության նախարարներին: Հանձնաժողովում հարց է բարձրացվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նախարար եղած Դավիթ Տոնոյանի մասին, որը կալանքի տակ է. հարց է հնչել՝ ինչպե՞ս պետք է լուծել նրան ԱԺ կանչելու հարցը:
«Մեր տեղեկություններով՝ որոշվել է, որ հանձնաժողովը կգնա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալ», թեև քննիչը արգելանք է դրել նրա բոլոր տեսակցությունների վրա»,–գրում է թերթը:
Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օրերս կենդանության նշաններ ցույց տվեց։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն օրերս առաջինը հանձնաժողով հրավիրեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։
Առաջիկայում «ԱԺ կանոնակարգում» փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության կենթարկեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022 թվականին։ Օրենքով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։
Հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ արդեն
երկարաձգվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում ևս երկարաձգելու առաջարկ կանեն։