https://arm.sputniknews.ru/20230301/zelensku-grasenjaky-herqum-e-kievi-masnakcutjuny-rusastani-vra-hardzakumnerin-56083851.html
Զելենսկու գրասենյակը հերքում է Կիևի մասնակցությունը Ռուսաստանի վրա հարձակումներին
Զելենսկու գրասենյակը հերքում է Կիևի մասնակցությունը Ռուսաստանի վրա հարձակումներին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում: 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T12:36+0400
2023-03-01T12:36+0400
2023-03-01T12:42+0400
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39902392_0:0:1600:901_1920x0_80_0_0_00a6df8d4048c1b39aaaf9b9c145e71a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Կիևը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների հետ կապ չունի։ Այս մասին Twitter-ում հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Փետրվարի 28-ին ռուսական ՌԷՊ համակարգերն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր էին ոչնչացրել, որոնք փորձում էին հարձակվել Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա: Բացի այդ, մերձմոսկովյան Գուբաստովո գյուղից ոչ հեռու ԱԹՍ է ընկել, որի թիրախը, հավանաբար, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկն էր:Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է ռազմավարական նպատակով նահանջել Արտյոմովսկից. Զելենսկու խորհրդականՌուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր պարզել Մերձմոսկվայում, Ադիգեայում և Կուբանում գտնվող օբյեկտների վրա հարձակվելու համար Կիևի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձերի բոլոր հանգամանքները։Հիշեցնենք՝ 2022թ-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39902392_112:0:1535:1067_1920x0_80_0_0_5d3092031851f74c21fce0ab014139d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
Զելենսկու գրասենյակը հերքում է Կիևի մասնակցությունը Ռուսաստանի վրա հարձակումներին
12:36 01.03.2023 (Թարմացված է: 12:42 01.03.2023) Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Կիևը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների հետ կապ չունի։ Այս մասին Twitter-ում հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան հարվածներ չի հասցնում ՌԴ տարածքին։ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է մղում իր բոլոր տարածքները ապաօկուպացնելու նպատակով»,-գրել է Պոդոլյակը։
Փետրվարի 28-ին ռուսական ՌԷՊ համակարգերն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր էին ոչնչացրել, որոնք փորձում էին հարձակվել Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա: Բացի այդ, մերձմոսկովյան Գուբաստովո գյուղից ոչ հեռու ԱԹՍ է ընկել, որի թիրախը, հավանաբար, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկն էր:
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր պարզել Մերձմոսկվայում, Ադիգեայում և Կուբանում գտնվող օբյեկտների վրա հարձակվելու համար Կիևի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձերի բոլոր հանգամանքները։
Հիշեցնենք՝ 2022թ-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։