https://arm.sputniknews.ru/20230301/husadrvogh-lur-e-klaary-stepanakerti-ev-baqvi-nerkajacucichneri-handipman-masin-56103005.html
«Հուսադրող լուր է». Կլաարը` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
«Հուսադրող լուր է». Կլաարը` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Եվրոպացի դիվանագետը մեկնաբանել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունները։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T15:32+0400
2023-03-01T15:32+0400
2023-03-01T15:35+0400
տոյվո կլաար
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
հանդիպում
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52366932_0:130:2500:1536_1920x0_80_0_0_dc45728cad244b839264d4758d12039c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը։Ավելի վաղ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովն այսօր եռակողմ հանդիպում են անցկացրել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52366932_140:0:2361:1666_1920x0_80_0_0_82229f3da27b0ae723026a9acdc8dced.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, հանդիպում, բանակցություն
տոյվո կլաար, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, հանդիպում, բանակցություն
«Հուսադրող լուր է». Կլաարը` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
15:32 01.03.2023 (Թարմացված է: 15:35 01.03.2023) Եվրոպացի դիվանագետը մեկնաբանել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը։
Ավելի վաղ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովն այսօր եռակողմ հանդիպում են անցկացրել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
«Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ», - գրել է Կլաարը
Twitter-ում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։