https://arm.sputniknews.ru/20230301/em-ditvordneri-teghakajumy-bkhel-e-hh-kariqneric-khandanjany-lavrovi-hajtararutjan-masin-56095908.html
ԵՄ դիտորդների տեղակայումը բխել է ՀՀ կարիքներից. Խանդանյանը` Լավրովի հայտարարության մասին
ԵՄ դիտորդների տեղակայումը բխել է ՀՀ կարիքներից. Խանդանյանը` Լավրովի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է, որ ՀՀ–ն գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում է այլ գործընկերների հետ հարաբերությունների մասին 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T14:23+0400
2023-03-01T14:23+0400
2023-03-01T14:25+0400
սարգիս խանդանյան
եմ առաքելություն
սերգեյ լավրով
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604122_0:49:1600:949_1920x0_80_0_0_ab540eaf9b56d53e1ca14d208e0d92fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ–ն որևէ է ցանկություն չունի երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, իսկ Եվրոպական միության քաղաքացիական առաքելության Հայաստանում տեղակայելը բխել է Հայաստանի կարիքներից։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների ներկայությունը առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության չափազանցված արժեքի տեսանկյունից։Դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտությունն, ըստ Խանդանյանի, առաջացել է 2021-2022 թվականին երեք անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումներից հետո։«Մենք գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը, գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող դերակատարում և դրա երկարաժամկետ տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով կարող է որոշակիորեն նպաստել ընդհանարապես խաղաղության մթնոլորտի ձևավորմանը և անվտանգության համար լրացուցիչ երաշխիք լինել»,–հավելեց ՔՊ–ական պատգամավորը։Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604122_101:0:1521:1065_1920x0_80_0_0_779ce657d4dab90822eafae4ca5caaac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարգիս խանդանյան, եմ առաքելություն, սերգեյ լավրով, հայաստան, աժ (ազգային ժողով)
սարգիս խանդանյան, եմ առաքելություն, սերգեյ լավրով, հայաստան, աժ (ազգային ժողով)
ԵՄ դիտորդների տեղակայումը բխել է ՀՀ կարիքներից. Խանդանյանը` Լավրովի հայտարարության մասին
14:23 01.03.2023 (Թարմացված է: 14:25 01.03.2023) ՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է, որ ՀՀ–ն գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում է այլ գործընկերների հետ հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ–ն որևէ է ցանկություն չունի երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, իսկ Եվրոպական միության քաղաքացիական առաքելության Հայաստանում տեղակայելը բխել է Հայաստանի կարիքներից։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների ներկայությունը առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության չափազանցված արժեքի տեսանկյունից։
«Մենք մեր գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում ենք մեր այլ գործընկերների հետ հարաբերությունների և դրանց բնույթի մասին»,–ասաց նա։
Դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտությունն, ըստ Խանդանյանի, առաջացել է 2021-2022 թվականին երեք անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումներից հետո։
«Մենք գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը, գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող դերակատարում և դրա երկարաժամկետ տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով կարող է որոշակիորեն նպաստել ընդհանարապես խաղաղության մթնոլորտի ձևավորմանը և անվտանգության համար լրացուցիչ երաշխիք լինել»,–հավելեց ՔՊ–ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։