https://arm.sputniknews.ru/20230301/adrbejanin-e-pvokhancvel-sahmanagtsman-handznazhvoghvovi-ashkhatanqy-kanvonakargvogh-nakhagitsy-pashinjan-56109494.html
Ադրբեջանին է փոխանցվել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը կանոնակարգող նախագիծը. Փաշինյան
Ադրբեջանին է փոխանցվել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը կանոնակարգող նախագիծը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այժմ սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T17:22+0400
2023-03-01T17:22+0400
2023-03-01T17:34+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
սահման
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271544_0:0:1601:901_1920x0_80_0_0_49c8dd4a7988648bd8d4d97d6f681444.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ-ն վերջերս ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` կոմունիկացիաների բացման և սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ նախկինում արված առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ։ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ–ի` խաղաղության պայմանագրի մասին առաջարկները նույնպես փոխանցվել են Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս առումով նույնպես արձագանքի են սպասում։ Նա նշեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի աշխատանքի շուրջ 3 շրջափուլ, աշխատանքները պետք է շարունակվեն։Հիշեցնենք` փետրվարի 16-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-ն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, առաջարկները փոխանցվել են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ԱԺ խոսնակը նյարդային է համարում ՌԴ-ի` խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանքը2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271544_59:0:1482:1067_1920x0_80_0_0_ac6326df0c728beaf6c16488c1c0f142.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, սահման, հանձնաժողով
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, սահման, հանձնաժողով
Ադրբեջանին է փոխանցվել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը կանոնակարգող նախագիծը. Փաշինյան
17:22 01.03.2023 (Թարմացված է: 17:34 01.03.2023) Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այժմ սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ-ն վերջերս ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա դրա արձագանքին ենք սպասում։ Անկախ առերես հանդիպումներից, փաստաթղթային աշխատանքներն են իրականացվում, և միշտ չէ, որ առերես հանդիպում է պահանջվում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` կոմունիկացիաների բացման և սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ նախկինում արված առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ։
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ–ի` խաղաղության պայմանագրի մասին առաջարկները նույնպես փոխանցվել են Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս առումով նույնպես արձագանքի են սպասում։ Նա նշեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի աշխատանքի շուրջ 3 շրջափուլ, աշխատանքները պետք է շարունակվեն։
Հիշեցնենք` փետրվարի 16-ին կառավարության նիստում Փաշինյանը
հայտնեց, որ ՀՀ-ն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, առաջարկները փոխանցվել են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։