https://arm.sputniknews.ru/20230228/rdn-dem-che-vor-adrbejanhajastan-banakcutjunnerum-artaqin-khaghacvoghner-linen-lavrvov-56044016.html
ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն. Լավրով
ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում կասկածի տակ է դրել արտաքին խաղացողների մտադրությունները։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T15:51+0400
2023-02-28T15:51+0400
2023-02-28T16:10+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56040583_0:0:1280:720_1920x0_80_0_0_0d79763424744631673c60b3d1673e53.jpg
Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, գլխավորն այն է, որ դա աշխարհաքաղաքական խաղերի մաս չդառնա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Մենք դեմ չենք, որ մյուս կողմերն օգնեն լուծել այս բոլոր հարցերը, նախևառաջ խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերմանը, բայց այն ըմբռնմամբ, որ դա արվելու է անկեղծորեն՝ ելնելով ամուր խաղաղության հաստատման շահագրգռվածությունից, բոլոր ժողովուրդների հետագա զարգացման համար պայմանների ապահովումից», - ասել է Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում։ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան բանակցություն կազմակերպել. ԼավրովՆախարարը հավելել է` երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ արտաքին խաղացողներ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, այնքան էլ այդ նպատակներով չեն առաջնորդվում։ԱԺ խոսնակը նյարդային է համարում ՌԴ-ի` խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանքըՀիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56040583_122:0:1082:720_1920x0_80_0_0_4c589dffb6d97d11b4296839613623dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն. Լավրով
15:51 28.02.2023 (Թարմացված է: 16:10 28.02.2023) Սերգեյ Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում կասկածի տակ է դրել արտաքին խաղացողների մտադրությունները։
Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, գլխավորն այն է, որ դա աշխարհաքաղաքական խաղերի մաս չդառնա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դեմ չենք, որ մյուս կողմերն օգնեն լուծել այս բոլոր հարցերը, նախևառաջ խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերմանը, բայց այն ըմբռնմամբ, որ դա արվելու է անկեղծորեն՝ ելնելով ամուր խաղաղության հաստատման շահագրգռվածությունից, բոլոր ժողովուրդների հետագա զարգացման համար պայմանների ապահովումից», - ասել է Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում։
Նախարարը հավելել է` երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ արտաքին խաղացողներ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, այնքան էլ այդ նպատակներով չեն առաջնորդվում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։