ՀՀ–ի ու Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022թ.-ին գերազանցել է 700 մլն դոլարը
14:33 28.02.2023 (Թարմացված է: 14:36 28.02.2023)
© Photo : ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of ArmeniaՎահան Քերոբյանն ընդունել է Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը
© Photo : ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանն ու Սեյեդ Սոուլաթ Մորթազավին քննարկել են տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի ու Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին գերազանցել է 700 մլն դոլարը։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Կողմերը համակարծիք են, որ կան նախադրյալներ այս ցուցանիշն առավել բարձրացնելու, իսկ համագործակցությունն առավել բազմակողմանի դարձնելու համար։
«Իրանական կողմը նշել է, որ Հայաստանին ոչ միայն որպես վաղեմի բարեկամ երկիր է դիտարկում, այլև հետաքրքրված է համագործակցությունն ընդլայնելու և Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններով»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը։