https://arm.sputniknews.ru/20230228/erevanum-keghts-alkvohvol-en-artadrel-keghts-drvoshmanishnervov-peki-bacahajtumy-56032806.html
Երևանում կեղծ ալկոհոլ են արտադրել` կեղծ դրոշմանիշներով. ՊԵԿ–ի բացահայտումը
Երևանում կեղծ ալկոհոլ են արտադրել` կեղծ դրոշմանիշներով. ՊԵԿ–ի բացահայտումը
Sputnik Արմենիա
Պետությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս, կեղծ ալկոհոլ արտադրող անհատ ձեռնարկատերի նկատմամբ հնարավոր տուգանքի չափը 165 մլն ՀՀ դրամ է։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T13:57+0400
2023-02-28T13:57+0400
2023-02-28T14:01+0400
տեսանյութեր
տեսանյութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
կեղծիք
օղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56032442_405:275:881:543_1920x0_80_0_0_b390c057efdceb0821b70bbbbc1b4412.jpg
Երևանում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ զբաղվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։Նշվում է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ալկոհոլային խմիչքների արտադրություն, որի իրացման նպատակով ձեռք է բերել, պահել և օգտագործել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշներ։Նախնական տվյալներով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։Հայտարարագրել են մանդարին, ներմուծել են հագուստ. ՊԵԿ-ի բացահայտումըԱշխատանքներ են տարվում անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ։ Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56032442_406:228:887:589_1920x0_80_0_0_f6a190a06725bc58cfba22f4e0dd40a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), կեղծիք, օղի, видео
տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), կեղծիք, օղի, видео
Երևանում կեղծ ալկոհոլ են արտադրել` կեղծ դրոշմանիշներով. ՊԵԿ–ի բացահայտումը
13:57 28.02.2023 (Թարմացված է: 14:01 28.02.2023) Պետությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս, կեղծ ալկոհոլ արտադրող անհատ ձեռնարկատերի նկատմամբ հնարավոր տուգանքի չափը 165 մլն ՀՀ դրամ է։
Երևանում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ զբաղվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրությամբ։ Այս մասին հայտնում են
ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ալկոհոլային խմիչքների արտադրություն, որի իրացման նպատակով ձեռք է բերել, պահել և օգտագործել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշներ։
«Հայտնաբերվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և պիտակավորված տարբեր անվանումներով 446 շիշ կոնյակ և 4949 շիշ օղի, պոլիէթիլենային տակառներով 200-250 լիտր տարողությամբ՝ 13 հատ էթիլ սպիրտ, պոլիէթիլենային տարաներով՝ 10 հատ 20 լիտր տարողությամբ կոնյակ, տարբեր ապրանքանիշների պիտակներ, խցաններ, շշեր, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտադրելու և շշալցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ»,– նշում են ՊԵԿ–ից` հավելելով, որ հայտնաբերված կոնյակի և օղու պատրաստման ու իրացման համար նախատեսված պարագաներն առգրավվել են:
Նախնական տվյալներով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։
Աշխատանքներ են տարվում անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ։ Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ: