https://arm.sputniknews.ru/20230227/petq-e-tshnshen-adrbejanin-kirakvosjany-lachini-masin-datarani-vorvoshumy-katarelu-masin-55954796.html
Պետք է ճնշեն Ադրբեջանին. Կիրակոսյանը` միջազգային դատարանի որոշումը կատարելու մասին
Պետք է ճնշեն Ադրբեջանին. Կիրակոսյանը` միջազգային դատարանի որոշումը կատարելու մասին
Sputnik Արմենիա
Այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, անվտանգության խորհուրդն... 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T11:44+0400
2023-02-27T11:44+0400
2023-02-27T14:35+0400
հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
դատարան
եղիշե կիրակոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48386709_0:1:1600:901_1920x0_80_0_0_857faeb12fff5ffac764c5a50988f723.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Որպեսզի ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչվի, պետք է առավելագույն ճնշում գործադրվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։«Միջազգային իրավունքում, ցավոք, չկա ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և սա ենթադրում է աշխատանք։ Այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, անվտանգության խորհուրդն է։ Երբ պրոբլեմային դառնա հարցը, այն կարող է միջամտել գործընթացին։ Սակայն ԱԽ–ի միջամտությունն այսօր բարդ է, քանի որ հարցի քաղաքականացվածությունը շատ մեծ է»,–ասաց Կիրակոսյանը։Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշեց` եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա հայկական կողմը դատարանին կներկայացնի նաև այդ փաստը։ Բացի այդ, դատարանը հնարավորություն ունի ստեղծելու 3 դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է ավելի «մոտիկից» հետևել, թե որքանով են կատարվում դատարանի որոշումները։ Կիրակոսյանը հայտնեց նաև, որ կա նաև փաստահավաք առաքելության գործիք, որի միջոցով ՄԱԿ–ի մարմիններին ներկայացնում են, թե ինչ իրավիճակ է դատարանի որոշումից հետո։ Սակայն այս ամենի ուղղությամբ աշխատանքներ է պետք կատարել։Միաժամանակ Կիրակոսյանը հայտնեց, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային դատարանի մի շարք որոշումներ կան, որոնք ադրբեջանական կողմն այդպես էլ չի կատարում։ Այս ուղղությամբ, ըստ նրա, ԱԳՆ–ի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում։ Ավելին` նախորդ տարեվերջին Կիրակոսյանն անձամբ նախարարների կոմիտեին ներկայացրել է այս հարցը։Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը պարտադիր է կատարման համար. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48386709_200:0:1401:901_1920x0_80_0_0_117ea898cc2e6205ea1815572e6d30c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան, եղիշե կիրակոսյան
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան, եղիշե կիրակոսյան
Պետք է ճնշեն Ադրբեջանին. Կիրակոսյանը` միջազգային դատարանի որոշումը կատարելու մասին
11:44 27.02.2023 (Թարմացված է: 14:35 27.02.2023) Այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, անվտանգության խորհուրդն է։ Սակայն ԱԽ–ի միջամտությունն այսօր բարդ է, քանի որ հարցի քաղաքականացվածությունը շատ մեծ է
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Որպեսզի ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչվի, պետք է առավելագույն ճնշում գործադրվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
«Միջազգային իրավունքում, ցավոք, չկա ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և սա ենթադրում է աշխատանք։ Այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, անվտանգության խորհուրդն է։ Երբ պրոբլեմային դառնա հարցը, այն կարող է միջամտել գործընթացին։ Սակայն ԱԽ–ի միջամտությունն այսօր բարդ է, քանի որ հարցի քաղաքականացվածությունը շատ մեծ է»,–ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` իրավական պրոցեսը չպետք է կտրված լինի դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից, պետք է համատեղվեն ջանքերը, որպեսզի որոշումը կյանքի կոչվի։ Նա հիշեցրեց, որ դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ–ներ հայտարարություն արեցին` հղում անելով դատարանի որոշման վրա։ Ուստի, ըստ Կիրակոսյանի, պետք է մաքսիմալ ճնշում գործադրվի, քանի որ դատարանի որոշումը կյանքի կոչելու միակ ճանապարհը սա է։
Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշեց` եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա հայկական կողմը դատարանին կներկայացնի նաև այդ փաստը։ Բացի այդ, դատարանը հնարավորություն ունի ստեղծելու 3 դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է ավելի «մոտիկից» հետևել, թե որքանով են կատարվում դատարանի որոշումները։ Կիրակոսյանը հայտնեց նաև, որ կա նաև փաստահավաք առաքելության գործիք, որի միջոցով ՄԱԿ–ի մարմիններին ներկայացնում են, թե ինչ իրավիճակ է դատարանի որոշումից հետո։ Սակայն այս ամենի ուղղությամբ աշխատանքներ է պետք կատարել։
Միաժամանակ Կիրակոսյանը հայտնեց, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային դատարանի մի շարք որոշումներ կան, որոնք ադրբեջանական կողմն այդպես էլ չի կատարում։ Այս ուղղությամբ, ըստ նրա, ԱԳՆ–ի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում։ Ավելին` նախորդ տարեվերջին Կիրակոսյանն անձամբ նախարարների կոմիտեին ներկայացրել է այս հարցը։