00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հանճարանոց» ու Թեմուրնոց. ինչն էր հին Երևանում մեկտեղում «ցեխավիկներին» և մտավորականներին

© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանը
Հին Երևանը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2023
Հին Երևանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խորհրդային շրջանի Հայաստանի նկարիչների, բանաստեղծների, արտիստների հետաքրքիր առանձնահատկությունը հաճախակի հանդիպումներն էին, այսպես կոչված «ցեխավիկների», ըստ ժամանակակից դասակարգման՝ ընդհատակյա ձեռներեցների, անօրինական գործարարների, գործնական մարդկանց հետ, ինչպես կուզեք։
Ի՞նչ էին փնտրում «ցեխավիկները» երևանյան բոհեմում։ Ծանոթություններին, իսկ եթե բարեհաջող դասավորվի՝ ընկերական հարաբերություններ նրանց հետ, ում Երևանում գրեթե բոլորն էին ճանաչում։ Դա շոյում էր ինքնասիրությունը, նպաստում էր ինքնահարգանքին, մոտեցնում էր այն մարդկանց, որոնց անունները հաճախ էին հնչում։
Ի՞նչ էր ստանում բոհեմը դրա դիմաց։ Իր խոսքին ունկնդիր լսարան, սեփական նշանակալիության ընդունում և հիացմունք, հանրային մարդկանց դա բոլոր ժամանակներում է դուր գալիս։ Գումարած՝ վարձատրություն նստել-զրուցելու համար, առավել հաճախ՝ Աբովյան փողոցում գտնվող «Երևան» հյուրանոցի (ներկայումս՝ Grand Hotel Yerevan) սրճարանում։
Մանրուք է, բայց հաճելի է, չնայած, հաշվի առնելով այն ժամանակվա բոհեմի վճարողունակության ինդեքսը` այնքան էլ մանրուք չէ։ Հրաչյա Ներսիսյանի, քանդակագործ Քոչարի մակարդակի արտիստներն այդ սրճարանի (որը սրամիտ մեկը «հանճարանոց» էր կնքել) մշտական հաճախորդների թվում չէին․ գերակշռող մեծամասնությունն այն ժամանակ մոտավորապես միանման էր ապրում, այսինքն՝ խիստ միջին։
Ինչի՞ մասին կարող էին զրուցել դատարկ գրպանով մտածողները տռուզ քսակով, բայց ինտելեկտի լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Բանն այն է, որ սկզբում երկխոսություններ առանձնապես չէին էլ լինում․ խելացիները ոգևորվում էին և հիմնականում միմյանց հետ էին բանավիճում` ցուցադրելով իրենց կրթվածությունը, կարդացվածությունը, բարձր մշակութայնությունը։ Հնեցված կոնյակով սրճախմությունների մյուս մասնակիցները լսում էին, ականջին օղ անում, մտապահում։ Գեղեցիկին հաղորդակցվելու նախապատրաստական դասընթացի պես մի բան էր։
Խոսում էին սիրո, քաղաքականության, գրականության, գրքերի մասին, հնչում էին Ռոդենի, Սարյանի, Բլոկի, Ֆրոյդի, Հովհաննես Շիրազի անունները, գործարար մարդկանց համար հետաքրքիր էր լսելն ու իմանալը։ Օդում սավառնում էր Սենի առափնյակի, փարիզյան Մոնմարտրի գրքի շուկաների ոգին․ իսկ Աբովյան փողոցն ի՞նչ պակաս է։
Մյուս կողմից՝ գործարարները նույնպես պատմելու բան ունեին իրենց լայնախոհ զրուցակիցներին՝ այսպիսով արվեստը կյանքի հետ միախառնելով։
«Հանճարանոցի» զարդ էր հայտնի դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին՝ Լևոն Ներսիսյանը, որը համալսարանում անտիկ գրականության մասին դասախոսություններ էր կարդում։ Նրա կողքին (ըստ սեղանի շուրջ տեղի, բայց ոչ միշտ ըստ համոզմունքների) Էդմոն Ավետյանն էր, որը լատիներեն և ընդհանուր լեզվաբանություն էր դասավանդում նույն համալսարանում։
Սակայն «Երևան» հյուրանոցի սրճարանը միակ հաստատությունը չէր, որտեղ ապաստանում էր երևանյան մտավորականությանը։ Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում մինչև օրս գործում է սրճարանը, որը քաղաքացիներին հայտնի է որպես «Թեմուրնոց»։
1980 թվականին այն փակեցին, 2016-ին բացեցին։ Ինչո՞վ է հայտնի «Թեմուրնոցը»։
«Ժամանակին,-հիշում են հնաբնակները,-այստեղ հիմնականում գալիս էր մայրաքաղաքի մտավորականությունը։ Այն պարզապես պանդոկ չէր․ համեստ եկամտով գրողները, նկարիչներն ու դերասանները կարող էին այստեղ համեղ սնվել, թարմ գարեջուր խմել և քննարկել իրենց հուզող հարցերը՝ ստեղծագործությունը, կյանքի փիլիսոփայությունն ու Կոմկուսի ընթացիկ քաղաքականությունը։
«Թեմուրնոցն» անվանել էին տիրոջ՝ Թեմուրի պատվին։ Անվճարունակ գրողներից, երաժիշտներից ու արտիստներից նա հաճախ փող չէր վերցնում։ Բարեհոգի սրճարանատերը ոչ մեկին չէր մերժում, իսկ չվճարված հաշիվը գրանցում էր պարտքերի ցուցակում, որի մասին հետո հիմնականում մոռանում էր։
Հնաբնակների հուշերից․ Սլավիկ Չիլոյանից (Չիլո)՝ այն օրերի հայտնի բանաստեղծից, Թեմուրն առհասարակ գումար չէր վերցնում․ ի՞նչ փող վերցնես պոետից, որը փող չունի։ Ստացվում է՝ Թեմուրը զբաղվում էր այն բանով, ինչն այսօր բարեգործություն են կոչում։
Երբ Թեմուրը մահացավ, իսկ Չիլոյի ֆինանսական վիճակը լավացավ, նա վերադարձրեց պարտքը պանդոկի նոր տիրոջը` նույնիսկ ավելցուկով, բայց խնդրեց՝ երբ էլ ինքը մտնի «Թեմուրնոց», գարեջրի առաջին բաժակի համար չի վճարելու։
Քանի որ ես այնքան էլ հաճախ չէի լինում «Թեմուրնոցում», իմ հուշերում մնացել են ոչ այնքան այնտեղ աջակցություն գտնող աշուղները, որքան պանդոկի ֆիրմային կերակրատեսակը` կտրտած սարդելկաները՝ կարտոֆիլով, որոնք լավ տապակում էին թավայում և համեմում կծու կարմիր պղպեղվ։ Մեկ բաժինը կոչվում էր «մի հատ Թեմուր»։ Սովորաբար մեկից ավելի էին պատվիրում։
Լրահոս
0