https://arm.sputniknews.ru/20230225/serzh-sargsjann-ir-grqi-arajin-orinaknery-nvirel-e-ajb-dprvoci-ashakertnerin-55906605.html
Սերժ Սարգսյանը գիրք է գրել և առաջին օրինակները նվիրել «Այբ» դպրոցի աշակերտներին
Սերժ Սարգսյանը գիրք է գրել և առաջին օրինակները նվիրել «Այբ» դպրոցի աշակերտներին
Sputnik Արմենիա
«Այբ» դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև կրտսեր Սերժը։ 25.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-25T14:46+0400
2023-02-25T14:46+0400
2023-02-25T16:25+0400
հայաստան
սերժ սարգսյան
աշակերտ
գիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/19/55904779_0:101:1600:1001_1920x0_80_0_0_ae7586af9691807bf9ae4ae9f7dd95b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ երեկ հյուրընկալվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։Աշակերտների «Հայոց պատմություն» առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի 3-րդ Հանրապետության մարտահրավերներն են և այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը։ Թեման համակողմանի ուսումնասիրելու համար էլ նախաձեռնվել է հանդիպումը նախագահի հետ։Աշակերտները խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ։«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու»,– Արցախյան բանակցային գործընթացի մասին տեղեկություններ հայտնելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։Հանդիպման ավարտին նախագահն աշակերտներին նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս տեսած «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները։ Նա հույս է հայտնել, որ այդ գիրքը ևս կօգնի ճիշտ պատկերացում կազմել հակամարտության կարգավորման գործընթացի մասին:Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը:Անմիտ քաղաքականություն. Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` Արցախին ուղղված կոչը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/19/55904779_116:0:1537:1066_1920x0_80_0_0_790f4669a63a2602d1c24de2b3c7530d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան գիրք
Սերժ Սարգսյանը գիրք է գրել և առաջին օրինակները նվիրել «Այբ» դպրոցի աշակերտներին
14:46 25.02.2023 (Թարմացված է: 16:25 25.02.2023) «Այբ» դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև կրտսեր Սերժը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ երեկ հյուրընկալվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
Աշակերտների «Հայոց պատմություն» առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի 3-րդ Հանրապետության մարտահրավերներն են և այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը։ Թեման համակողմանի ուսումնասիրելու համար էլ նախաձեռնվել է հանդիպումը նախագահի հետ։
Աշակերտները խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ։
«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու»,– Արցախյան բանակցային գործընթացի մասին տեղեկություններ հայտնելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։
Հանդիպման ավարտին նախագահն աշակերտներին նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս տեսած «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները։ Նա հույս է հայտնել, որ այդ գիրքը ևս կօգնի ճիշտ պատկերացում կազմել հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը: