https://arm.sputniknews.ru/20230224/erevanum-harsanekan-ararvoghutjunn-avartvel-e-tsetskrtuqvov-hnchel-en-krakvocner-55844812.html
Երևանում հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով. կրակոցներ են հնչել
Երևանում հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով. կրակոցներ են հնչել
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։ 24.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-24T11:50+0400
2023-02-24T11:50+0400
2023-02-24T12:03+0400
հայաստան
հարսանիք
ծեծկռտուք
կրակոց
վրաերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820415_0:106:1600:1006_1920x0_80_0_0_f45596c9c4d5d0e0e83f2db27be6df89.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևանի Կիևյան փողոցում գտնվող «Լա վիստա» ռեստորանում անցկացվող հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով, ինչից հետո կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ոստիկանությունն ահազանգը ստացել է ժամը 23։15-ի սահմաններում։ Միջադեպի մասնակիցներից մեկն էլ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ «Opel»-ով վրաերթի է ենթարկել 2 կնոջ։Որոշ ժամանակ անց ոստիկանությունն «Արմենիա» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ 2 քաղաքացի է տեղափոխվել, որոնք էլ հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն և 90-ամյա Ծովինար Շ․-ն են։ Նրանք նույնպես հարսանեկան արարողության մասնակիցներ են եղել։Նշվում է, որ վիճաբանության ընթացքում Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել։ Հենց այդ ընթացքում վերջինս վրաերթի է ենթարկել Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե` այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որին, ըստ օպերատիվ տեղեկությունների, բախվել է Մինասյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։Նշված անձինք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։Այրում քաղաքի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820415_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a7ecb2bbd157839cc67f4184861e80cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարսանիք, ծեծկռտուք, կրակոց, վրաերթ
հայաստան, հարսանիք, ծեծկռտուք, կրակոց, վրաերթ
Երևանում հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով. կրակոցներ են հնչել
11:50 24.02.2023 (Թարմացված է: 12:03 24.02.2023) Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևանի Կիևյան փողոցում գտնվող «Լա վիստա» ռեստորանում անցկացվող հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով, ինչից հետո կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ոստիկանությունն ահազանգը ստացել է ժամը 23։15-ի սահմաններում։ Միջադեպի մասնակիցներից մեկն էլ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ «Opel»-ով վրաերթի է ենթարկել 2 կնոջ։
Որոշ ժամանակ անց ոստիկանությունն «Արմենիա» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ 2 քաղաքացի է տեղափոխվել, որոնք էլ հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն և 90-ամյա Ծովինար Շ․-ն են։ Նրանք նույնպես հարսանեկան արարողության մասնակիցներ են եղել։
«Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցները՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մինասյանը, 37-ամյա Դավիթ Բուռնազյանը, 38-ամյա Նարեկ Դաբաղյանը, անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցների` Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Էդգար Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հակոբ Մանուկյանի հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են հնչել»,– հայտնում է կայքը։
Նշվում է, որ վիճաբանության ընթացքում Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել։ Հենց այդ ընթացքում վերջինս վրաերթի է ենթարկել Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե` այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որին, ըստ օպերատիվ տեղեկությունների, բախվել է Մինասյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։
Նշված անձինք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։