00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Գրիգորյան
Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել
17:55
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արցախը Հայաստան է, և վերջ»–ը փակեց քաղաքական դուռը. Սահակյան

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանի ելույթը 2019–ին Ստեփանակերտում
Նիկոլ Փաշինյանի ելույթը 2019–ին Ստեփանակերտում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը նշում է, որ առաջիկայում կոնկրետ անձերի հետ կապված լինելու են հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի կողմից լոկալ արձանագրումներ կան, բայց եթե արձանագրում լինի նաև կոնվենցիայի տեսքով, ապա բոլոր կողմերի քաղաքական դերակատարներին հնարավոր կլինի սահմանափակել։ Այս մասին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Քաղաքական դերակատարները չեն կարող ՄԱԿ-ի կանոնների խախտմանն առնչվող լուծումներ ունենալ, իսկ արցախահայությանն Ադրբեջանին ենթարկեցնելն ուղիղ ոտնձգություն կլինի ՄԱԿ-ի դատարանի որոշման հանդեպ։ ՄԱԿ-ում գործընթացները երկար են տևելու՝ լավագույն հաշվարկով 5 տարի կպահանջվի ելքի համար։ Վստահ եմ, որ Ադրբեջանը փորձելու է ավելի կարճ ժամկետում հասնել այնպիսի հանգուցալուծման, որ Հայաստանի իշխանությունն ընդունի ադրբեջական մոտեցումները, և դատական ակտն այլևս որևէ էֆեկտ չունենա։ Թեման զգայուն է, չեն ուզում շատ հրապարակայնություն տալ, բայց սպասում ունենք, որ առաջիկայում կոնկրետ անձերի վերաբերյալ ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում»,- նշեց Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հարցի հանգուցալուծման հարթակը տեղափոխվել է քաղաքական միջավայր, որը, ցավոք, այնքան էլ հայանպաստ չէ։ Նա ընդգծեց, որ իրավական դաշտում հնարավոր է բարձրաձայնել խոշտանգումներին, խտրականություններին վերաբերող հարցեր, բայց ոչԱրցախի ինքնորոշման և կարգավիճակի հարց։
Ադրբեջանը դատական ակտերը կատարելու է միջազգային ճնշման ներքո. Սիրանուշ Սահակյան
«Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունը քաղաքական հատվածի վրա է։ Մենք այս հարցում չունենք հետևողական գիծ, և ինձ համար սրա լավագույն օրինակն այն արտահայտությունն էր, երբ հռչակվեց, որ «Հայաստանն Արցախ է, և վերջ», և մի քանի տարվա զարգացումներից հետո նույն ղեկավարությունն ունի «Արցախն Ադրբեջան է. և վերջ» գաղափարախոսությունը»,- նկատեց Սահակյանը։
Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
05.08.2019թ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ

Ստեփանակերտում 2019թ–ի օգոստոսի 5–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ռազմավարական նպատակադրումներ և խնդիրներ ունենք, որոնք ՀՀ–ն պետք է կարողանա լուծել մինչև 2050 թ–ն։ Պետք է կարողանանք ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն–ի, ստեղծել 1 մլն 500 000 աշխատատեղ, լուծել 2 500 000 մարդու աշխատանքի հարցը և վերացնել աղքատությունը... Համոզված եմ, որ ձեզանից շատերը հիմա հարցնում են` իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը մեկն է` Արցախը Հայաստան է, և վերջ»:

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ նմանատիպ արտահայտությունները կշռադատված չեն և վատ հետևանք են ունենում նաև մարդու իրավունքների վրա։
«Բազմաթիվ են տեսանյութերը, որտեղ հայ ռազմագերիներին պարտադրում են ասել՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ։ Ոչ կշռադատված արտահայտությունները ոչ միայն կարող են փակել քաղաքական բանակցությունների ուղին և լեգիտիմացնել ռազմական ճանապարհը, այլև կարող են ունենալ մարդասիրական հետևանքներ»,- ընդգծեց Սահակյանը։
Պետք է դադարեցնել մեր ազգային շահերին սպառնալիք ներկայացնող սիրախաղը. Բակո Սահակյան
Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է` փաստագրել և միջազգայնորեն ճանաչել ու հաստատել բոլոր այն խախտումները, որոնք կատարել է Ադրբեջանի իշխանությունը հայերի նկատմամբ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև 2000-ականներից սկսված իրադարձությունները, ըստ էության խաղաղ պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից սահմանային հատվածներում հայերի առևանգման, խոշտանգման և սպանության դեպքեր են եղել։
«Այս փաստահավաքությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալ հասանելիություն տարածաշրջանային և միջազգային ատյաններին և նրանց ներգրավմամբ արձանագրել փաստեր։ Ունենք վերջնական 5 ակտ կայացված, որոնցով արձանագրվել են կյանքի իրավունքի խախտումներ, խոշտանգման, կամայական արձանագրման, բայց ամենակարևորը, կարծում եմ, խտրականության ամրագրումն է։ Գուրգեն Մարգարյանին առնչվող գործով մենք ունենք խտրականությունը որպես պետական քաղաքականության մաս վճիռը և զոհի էթնիկ պատկանելության հետ հանցավոր կապը»,- հավելեց Սահակյանը։
Նա ընդգծեց` մյուս գործերով դատարանն առնվազն արձանագրել է, որ Ադրբեջանը ներում է շնորհում հանցագործներին, և չի իրականացվում հայերի հանդեպ հանցագործությունների պատշաճ հետաքննություն։ Սա կարող է Հայաստանի համար ելակետ լինել, որպեսզի նաև միջազգային հետաքննություններ ակնկալվեն Ադրբեջանում հայերի նկատամբ կատարված մարդու իրավունքների խախտումները միջազգայնորեն փաստագրելու և ուսումնասիրելու տեսանկյունից։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Կիրակոսյան
Լրահոս
0