00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Տիգրան Ավինյան
Եթե ճիշտ եղաք՝ ես Նազարյանին էլ կհեռացնեմ․Ավինյան
09:24
9 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտային հարկը որոշ դեպքերում չի վերադարձվի. ՊԵԿ

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Երևան
Բաժանորդագրվել
2025 թվականի հունվարի 1-ից Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկը չի վերադարձվի։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը որոշ դեպքերում չի վերադարձվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` եկամտային հարկը չի վերադարձվի, եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, իսկ անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:
2023 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։
Եկամտային հարկը չի վերադարձվի նաև 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։
Իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:
ՀՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերը պետք է տրամադրել միայն դրամով. նախագիծը քննարկվում է
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունը ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:
Երևանի առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով սկսած` Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետ Իսահակյան փողոցով մինչև Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև Անտառային փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան, այնուհետ` Տերյան և Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի պուրակը, Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի և Նալբանդյան փողոցներով մինչև Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով մինչև Մաշտոցի պողոտա:
Մայրաքաղաքի երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետ Չարենցի և Նար-Դոսի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցով, Արշակունյաց պողոտայով մինչև Արշակունյաց 2-րդ նրբանցքի հետ հատվելը, Արշակունյաց 2-րդ նրբանցքով, Արտաշատի ջրանցքով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետ Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, այնուհետ Պարոնյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի փողոցով մինչև Ուրուգվայի հրապարակ, կրկին Պարոնյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի փողոց, Այգեձորի փողոցով մինչև Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցք, Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցքով, Մարշալ Բաղրամյանի 3-րդ անցուղով, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, այնուհետ Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ հատվելը:
Երրորդ գոտին իր մեջ ներառում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և երկրորդ գոտիներում չընդգրկված տարածքները։
ՀՀ քաղաքացիներին կարգելեն դոլարով ու եվրոյով վարկեր ստանալ. ՔՊ–ի նոր նախագիծը
Լրահոս
0