https://arm.sputniknews.ru/20230223/datarann-ardzanagrec-adrbejani-pataskhanatvutjuny-lachini-mijancqi-pakman-hamar-pashinjan-55792102.html
ՄԱԿ–ի միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Փաշինյան
ՄԱԿ–ի միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դատարանի որոշմամբ արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը։ 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T11:13+0400
2023-02-23T11:13+0400
2023-02-23T13:00+0400
նիկոլ փաշինյան
լաչինի միջանցք
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հաագայի դատարան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363481_0:0:2304:1296_1920x0_80_0_0_73361f4b1d34d10f2241232c3f5bb141.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` երեկ կայացրած որոշումը չափազանց կարևոր է։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կայացված որոշմանը։Հայտնել էինք, որ միջազգային դատարանը փետրվարի 22–ին որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ, դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Նրա խոսքով` երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար` ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:Բացի այդ, ըստ Փաշինյանի, դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը երկու ուղղությամբ, և այն պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։Ըստ էության` դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Փաշինյանը նշեց, որ դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը` համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ըստ այդմ, նաև տվյալ հայտարարությանն ու դրա դրույթներին, այդ թվում` ԼՂ–ի և շփման գծի վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն։ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ դատարանն արձանագրել է նաև, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումները ԼՂ–ին, ինչպես նաև բուժծառայությունների հասանելիությունը` հաստատելով ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը։ Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363481_326:0:2054:1296_1920x0_80_0_0_e6c34065d32f4379a78e20471694e667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, լաչինի միջանցք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հաագայի դատարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, լաչինի միջանցք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հաագայի դատարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՄԱԿ–ի միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Փաշինյան
11:13 23.02.2023 (Թարմացված է: 13:00 23.02.2023) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դատարանի որոշմամբ արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` երեկ կայացրած որոշումը չափազանց կարևոր է։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կայացված որոշմանը։
Հայտնել էինք, որ
միջազգային դատարանը փետրվարի 22–ին որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ,
դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
«Դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար։ Սակայն Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ։ Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում` այլ հարց է, սակայն սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար` ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Բացի այդ, ըստ Փաշինյանի, դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը երկու ուղղությամբ, և այն պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
Ըստ էության` դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։
Փաշինյանը նշեց, որ դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը` համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ըստ այդմ, նաև տվյալ հայտարարությանն ու դրա դրույթներին, այդ թվում` ԼՂ–ի և շփման գծի վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն։
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ դատարանն արձանագրել է նաև, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումները ԼՂ–ին, ինչպես նաև բուժծառայությունների հասանելիությունը` հաստատելով ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը։
«Դատարանը համարեց, որ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ–ում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մեղավորը։ Իհարկե, սրա պատճառն այն է, որ ԼՂ–ին գազ մատակարարող խողովակը գտնվում է ՀՀ–ի համար ոչ հասանելի տեղում։ Նույնը կարելի է ասել հոսանքի անջատման կետի մասին, և այստեղ ՀՀ–ն անհերքելի ապացույցներ չի կարողացել ներկայացնել։ Սակայն եթե մենք կարողանանք ձեռք բերել ապացույցներ, կրկին կդիմենք դատարան և հավանականությունը, որ դատարանը կբավարարի այս հայցը, մեծ կլինի»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։