https://arm.sputniknews.ru/20230223/24-andz-teghapvokhvel-e-hajastan-19-y--arcakh-amatuni-55801493.html
24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ. Ամատունի
24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ. Ամատունի
Sputnik Արմենիա
Նպատակը ընտանիքների հետ վերամիավորումն է։ 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T12:50+0400
2023-02-23T12:50+0400
2023-02-23T13:15+0400
կարմիր խաչ
զառա ամատունի
ընտանիք
արցախ
խաղաղապահներն արցախում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/968/63/9686355_0:0:999:562_1920x0_80_0_0_3606b3d10a519a5345d9eb09ee6370f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Նպատակը ընտանիքների հետ վերամիավորումն է»,–նշեց Ամատունին։ Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս նպատակով Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։ Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/968/63/9686355_0:0:749:562_1920x0_80_0_0_edd94a29eaf8ea90f5edf0d22c520cc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, զառա ամատունի, ընտանիք, արցախ, խաղաղապահներն արցախում, հայաստան
կարմիր խաչ, զառա ամատունի, ընտանիք, արցախ, խաղաղապահներն արցախում, հայաստան
24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ. Ամատունի
12:50 23.02.2023 (Թարմացված է: 13:15 23.02.2023) Նպատակը ընտանիքների հետ վերամիավորումն է։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նպատակը ընտանիքների հետ վերամիավորումն է»,–նշեց Ամատունին։
Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս նպատակով Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։