00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջուկային զենքի սահմանափակման փշոտ ճանապարհը. ինչ է սպասվում աշխարհին

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցԽորհրդային Միության առաջին ատոմային ռումբը
Խորհրդային Միության առաջին ատոմային ռումբը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Խորհրդային Միության առաջին ատոմային ռումբը
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Միջուկային սպառազինությունների ոլորտի հետ կապված ցանկացած հայտարարություն մեծ աղմուկ է բարձրացնում ողջ աշխարհում, և դա միանգամայն հասկանալի է, որովհետև նույնիսկ տասնամյակներ անց սարսափ է առաջացնում Հիրոսիմայի և Նագասակիի ողբերգությունը։
Մասնագետները պարբերաբար հիշեցնում են՝ տարբեր երկրներում կուտակված միջուկային զենքի քանակը բավարար է ողջ մարդկությունը ոչնչացնելու համար։ Սակայն գլխավոր հարցը սա է՝ արդյո՞ք այդ հրապարակային հայտարարությունները որևէ կերպ ազդելու են իրական վիճակի վրա, և ահագնանալու է միջուկային պատերազմի վտանգը։ Հենց այդ բարդ խնդիրն են աշխուժորեն քննարկում տարբեր երկրների մասնագետները, փորձում կանխատեսել, թե ինչ հետևանքներ են ունենալու Ռուսաստանի ղեկավարի՝ փետրվարի 21-ին արած հայտարարությունները։
Վլադիմիր Պուտինը, ինչպես գիտեք, հայտարարեց, որ Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրին։
Միջուկային զենքի սահմանափակման փշոտ ճանապարհը. ինչ է սպասում աշխարհին
Թույլ տվեք մի երկու խոսք այդ փաստաթղթի մասին։
Ռուսաստանն ու Միացյալ նահանգներն այն կնքել են 2010 թվականին, իսկ 2021-ին երկարաձգել ևս 5 տարով։ Նկատե′ք, Ռուսաստանի նախագահը հատուկ շեշտեց, որ իր երկիրը պայմանագրից դուրս չի գալիս, այլ պարզապես ժամանակավորապես կասեցնում է մասնակցությունը, ինչը նշանակում է, որ այդ կարևոր փաստաթուղթը ուժի մեջ է մնալու ևս երեք տարի։ Այսինքն, առնվազն այս առումով ոչ մի փոփոխություն չկա, ինչը հույս է ներշնչում՝ կողմերը, որոնք պարտավորվել են չունենալ 1550 միջուկային մարտագլխիկից ավելին, կպահպանեն այդ սահմանագիծը։ Եթե, իհարկե, առաջիկա տարիների ընթացքում արտառոց բան չպատահի։
Մյունխեն-2023. տեսական դատողությունները ոչ միշտ են համապատասխանում գործնական արդյունքներին
Հիմա շատերը հարցնում են՝ արդյոք Ռուսաստանի որոշումը նշանակո՞ւմ է, որ վերսկսվելու է միջուկային սպառազինությունների մրցավազքը, որի ականատեսն ենք եղել «Սովետի օրոք»։ Նման բան միանգամից տեղի չի ունենա, Մոսկվան ու Վաշինգոնը հենց վաղվանից չեն սկսի համալրել իրենց միջուկային զինանոցները, պնդում են մասնագետները։ Բայց, ասում են նրանք, բավական վտանգավոր բան է պատահելու՝ կողմերը կորցնելու են վերահսկողությունը միմյանց նկատմամբ, առաջվա նման տարեկան 18 փոխադարձ տեսչական ստուգումներ չեն կատարվելու։
«Իսկ ստույգ տեղեկություններ չունենալով, թե ինչով է զբաղվում հակառակ կողմը, հիմնվելով միայն կողմնակի, երբեմն ոչ այնքան արժանահավատ տվյալների վրա, միջուկային յուրաքանչյուր տերություն փորձելու է նորանոր մշակումներ իրականացնել հետ չընկնելու համար, որովհետև անընդհատ կասկածելու է, թե մյուս կողմը գաղտնիության պայմաններում այնպիսի ահավոր զենք է ստեղծում, որը կապահովի նրա միջուկային գերակայությունը»,- կարծիք է հայտնում ԲիԲիՍի-ի մեկնաբան Պավել Ակսյոնովը։
Երկրորդ օրն է, ինչ տարբեր մայրաքաղաքներում քննարկվում է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարին տված հանձնարարությունը՝ պատրաստ լինել միջուկային զենքի փորձարկումներին։ Ճիշտ է, նախագահը վերապահում արեց, որ Ռուսաստանը նման քայլի կդիմի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերսկսի փորձարկումները։ Մասնագետները փաստում են՝ եթե միջուկային փորձարկումները վերսկսվեն, դժվար թե որևէ մեկը կարողանա ապացուցել, որ դա պայմանավորվածությունների խախտում է։
Ահավասիկ։ 1996 թվականին աշխարհի գրեթե բոլոր՝ 185 պետությունները, ստորագրեցին Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը, բայց այն մինչև հիմա չեն վավերացրել ո′չ Չինաստանը և ԱՄՆ-ը, ո′չ ավելի ուշ միջուկային պետություններ դարձած Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, ո′չ էլ Իրանը և Հյուսիսային Կորեան, որոնց միջազգային հանրությունը կասկածում է միջուկային զենք մշակելու մեջ։ Եվ այդ պայմանագիրը փաստորեն չի էլ գործում, չնայած հավաստի տեղեկություններ կան, որ առնվազն վերջին 25 տարիների ընթացքում որևէ երկիր, բացի միգուցե Հյուսիսային Կորեայից, միջուկային փորձարկումներ չի իրականացրել։
Թութանհամոնի ոսկե սարկոֆագներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Թութանհամոնի անեծքը. միֆ և իրականություն
Գիտնականներն, իհարկե, կարող են դժգոհել, որ իրենց բազմամյա մշակումները տեսական մակարդակից դենը չեն անցնում, սակայն դժվար թե նրանցից որևէ մեկը հանդես գա փորձարկումները վերսկսելու օգտին։ Չէ՞ որ նույնիսկ այն գիտնականները, որոնք ժամանակին ստեղծեցին առաջին ատոմային ռումբը, խիստ բացասաբար էին վերաբերվում միջուկային զենքի օգտագործման հեռանկարներին։ Իսկ սովորական քաղաքացիների համար միանգամայն բնական է դարձել այն իրողությունը, որ տասնամյակներ շարունակ որևէ միջուկային փորձարկում չի իրականացվում։ Եվ բոլորիս թվում է, որ նման վիճակը հավերժ է շարունակվելու։
Այսինքն, հենց միայն այն փաստը, որ միջուկային փորձարկումները կարող են վերսկսվել, արդեն շոկի նման մի բան է հասարակ մարդու համար, որը մոռացել է ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկու այս խոսքը. «Մարդկության երկու մեծագույն հայտնագործությունները բազմոցն ու ատոմային ռումբն են։ Բազմոցը թույլ է տալիս ոչ մի բանի չմասնակցել, իսկ ատոմային ռումբը զրկում է որևէ բանի մասնակցելու հնարավորությունից»։
Լրահոս
0