https://arm.sputniknews.ru/20230222/hajastani-ev-siriaji-mijev-kanonavor-odajin-haghordakcutjun-khastatvi-55736248.html
Հայաստանի և Սիրիայի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն կհաստատվի
Հայաստանի և Սիրիայի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն կհաստատվի
Sputnik Արմենիա
2011 թվականից ի վեր Հայաստանի և Սիրիայի միջև Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթեր չեն իրականացվել։ 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T14:40+0400
2023-02-22T14:40+0400
2023-02-22T14:42+0400
սիրիա
հայաստան
ավիացիա
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40389116_0:258:1187:926_1920x0_80_0_0_6337dbec6306bf55a2b4be94f1195362.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։Ինչպես հանժնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը, թռիչքների ապահովմանը, ինչպես նաև կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը:Բացի այդ, որոշումը թույլ կտա հարաբերությունները կարգավորել իրավական տեսանկյունից։Փոխնախարարն ընդգծեց, որ գործող կարգավորումները հիմնված են 1995 թվականի համաձայնագրի վրա, որն ընդունվել է սահմանափակումներով և վերապահումներով (չվերթերի քանակ, ընկերություններ, որոնք կարող են չվերթներ իրականացնել)։Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագծին, որը ստորագրվել է 2021 թվականի մայիսին։ ՀՀ նախագահը Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա չվերթերի վերականգնման հնարավորությունըՆշենք, որ 2011 թվականից ի վեր Հայաստանի և Սիրիայի միջև Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթներ չեն իրականացվել։ Որոշ ժամանակով անկանոն թռիչքներ են իրականացվել դեպի Դամասկոս, սակայն դրանք դադարեցվել են կորոնավիրուսային համաճարակից առաջ։ 2021 թվականի սեպտեմբերին Սիրիայի տրանսպորտի վարչությունը հայտարարեց Հալեպից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքների վերականգնման մասին։ Սակայն որոշ ժամանակ անց դրանք կրկին կասեցվել են։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40389116_173:257:1065:926_1920x0_80_0_0_d8fab3a5aeccc7d9bf907661b06cb809.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հայաստան, ավիացիա, չվերթ
սիրիա, հայաստան, ավիացիա, չվերթ
Հայաստանի և Սիրիայի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն կհաստատվի
14:40 22.02.2023 (Թարմացված է: 14:42 22.02.2023) 2011 թվականից ի վեր Հայաստանի և Սիրիայի միջև Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթեր չեն իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։
Ինչպես հանժնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը, թռիչքների ապահովմանը, ինչպես նաև կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը:
«Կանոնավոր չվերթերի իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա»,- ասաց Սիմոնյանը։
Բացի այդ, որոշումը թույլ կտա հարաբերությունները կարգավորել իրավական տեսանկյունից։
Փոխնախարարն ընդգծեց, որ գործող կարգավորումները հիմնված են 1995 թվականի համաձայնագրի վրա, որն ընդունվել է սահմանափակումներով և վերապահումներով (չվերթերի քանակ, ընկերություններ, որոնք կարող են չվերթներ իրականացնել)։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագծին, որը ստորագրվել է 2021 թվականի մայիսին։
Նշենք, որ 2011 թվականից ի վեր Հայաստանի և Սիրիայի միջև Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթներ չեն իրականացվել։ Որոշ ժամանակով անկանոն թռիչքներ են իրականացվել դեպի Դամասկոս, սակայն դրանք դադարեցվել են կորոնավիրուսային համաճարակից առաջ։ 2021 թվականի սեպտեմբերին Սիրիայի տրանսպորտի վարչությունը հայտարարեց Հալեպից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքների վերականգնման մասին։ Սակայն որոշ ժամանակ անց դրանք կրկին կասեցվել են։