00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Կիրակոսյան

© Photo : Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչՄիջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ փաստացի ստացվում է` բացի եռակողմ պարտավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ իրավաբանական պարտավորություն` Լաչինն ապաշրջափակել։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարևորություն ունի, որովհետև դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են: «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում ասաց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանը։
Հայտնել էինք, որ միջազգային դատարանն այսօր որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ, դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Կիրակոսյանի խոսքով` դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից։
«Դատարանի նախագահը, երբ ընթերցում էր որոշումը, շեշտեց, որ այն առաջացնում է իրավաբանական պարտավորություն։ Փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ պարտավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ իրավաբանական պարտավորություն` ապահովել Լաչինի միջանցքով, բեռների, անձանց անվտանգ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա առանցքային կարևոր զարգացում է թե՛ անվտանգային, թե՛ իրավական առումով»,–ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` որոշումը պետք է քաղաքական առումով օգտագործվի հայկական կողմից հնարավոր բոլոր հարթակներում։
Հարցին, որ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ապա ի՞նչ կարող է հետևել դրան` Կիրակոսյանը պատասխանեց, որ դա նախ լավ արձագանք չի ունենա միջազգային հանրության կողմից.«Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումն առաջացնելու է առնվազն երկրի հեղինակության խնդիր, նաև լուրջ բարդություններ։ Հայկական կողմն էլ պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու այս նոր պարտավորության մասին և, այդ դեպքում, չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը»։
ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին ապահովել միջազգային դատարանի որոշման կատարումը
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր միաձայն մերժեց 2023թ.հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Լրահոս
0