https://arm.sputniknews.ru/20230221/vorvoshumy-entaka-che-bvoghvoqarkman-silvaji-gvortsy-ktargmani-svona-hvovhannisjany-55678659.html
Որոշումը ենթակա չէ բողոքարկման. «Սիլվայի գործը» կթարգմանի Սոնա Հովհաննիսյանը
Որոշումը ենթակա չէ բողոքարկման. «Սիլվայի գործը» կթարգմանի Սոնա Հովհաննիսյանը
Sputnik Արմենիա
Սոնա Հովհաննիսյանը որպես անգլերենի թարգմանիչ ներգրավվեց «Սիլվայի գործով» վարույթում։ 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T15:03+0400
2023-02-21T15:03+0400
2023-02-21T15:07+0400
աննա դանիբեկյան (դատավոր)
թարգմանիչ
ռոբերտ քոչարյան
փող
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38968295_0:113:1600:1014_1920x0_80_0_0_c520bcebff70f6ab01ab0f39566d176b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի՝ թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանին հայտնած բացարկը։Սոնա Հովհաննիսյանը որպես անգլերենի թարգմանիչ ներգրավվեց «Սիլվայի գործով» վարույթում։Գործով լսումները շարունակվում են։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը թարգմանչին բացարկ էր հայտնել, քանի որ վերջինս ուներ լեզվաբանի որակավորում, սակայն չուներ թարգմանչական գործունեությամբ զբաղվելու համապատասխան փաստաթուղթ։Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38968295_136:0:1559:1067_1920x0_80_0_0_be605c84aa71acb207a976449c3b4701.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա դանիբեկյան (դատավոր), թարգմանիչ, ռոբերտ քոչարյան, փող, դատարան
աննա դանիբեկյան (դատավոր), թարգմանիչ, ռոբերտ քոչարյան, փող, դատարան
Որոշումը ենթակա չէ բողոքարկման. «Սիլվայի գործը» կթարգմանի Սոնա Հովհաննիսյանը
15:03 21.02.2023 (Թարմացված է: 15:07 21.02.2023) Սոնա Հովհաննիսյանը որպես անգլերենի թարգմանիչ ներգրավվեց «Սիլվայի գործով» վարույթում։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի՝ թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանին հայտնած բացարկը։
«Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,–ասաց Դանիբեկյանը։
Սոնա Հովհաննիսյանը որպես անգլերենի թարգմանիչ ներգրավվեց «Սիլվայի գործով» վարույթում։
Գործով լսումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը թարգմանչին բացարկ էր հայտնել, քանի որ վերջինս ուներ լեզվաբանի որակավորում, սակայն չուներ թարգմանչական գործունեությամբ զբաղվելու համապատասխան փաստաթուղթ։
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։