https://arm.sputniknews.ru/20230221/silvaji-gvortsvov-pastabannery-targmanchin-bacarki-mijnvordutjun-nerkajacrin-55673179.html
«Սիլվայի գործով» փաստաբանները թարգմանչին բացարկի միջնորդություն ներկայացրին
«Սիլվայի գործով» փաստաբանները թարգմանչին բացարկի միջնորդություն ներկայացրին
Sputnik Արմենիա
Այս անգամ թարգմանիչը ուներ լեզվաբանի որակավորում, սակայն չուներ թարգմանչական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա։ 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T14:33+0400
2023-02-21T14:33+0400
2023-02-21T15:09+0400
արմեն գևորգյան
ռոբերտ քոչարյան
դատ
դատարան
թարգմանիչ
բացարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26650619_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc5a4e977100bf80e92008c5d96fed91.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին հերթական անգամ թարգմանիչ ներգրավվելու հարցը չի կարգավորվում։Այսօրվա նիստին ներկայացած թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը, ի տարբերություն նախորդ թարգմանչի, ուներ լեզվաբանի որակավորումը հաստատող փաստաթուղթ, սակայն չուներ թարգմանչի որակավորում։ Պարզվեց նաև, որ ինքն իրեն է լիազորել որպես թարգմանիչ, քանի որ թարգմանչական գրասենյակի տնօրենը հենց ինքն է։Այս հարցի շուրջ կողմերի միջև բանավեճ սկսվեց.Պաշտպանին հակադարձեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը` նշելով, որ անձը պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են օտար լեզվի իմացությունը, սակայն քրեական դատավարության օրենսգիրքը թարգմանչի համապատասխան լիցենզիա ունենալու դրույթ չի պարունակում, և լեզվաբանի որակավորումը բավարար է։Թարգմանիչը հղում կատարեց կառավարության երկու որոշման վրա, որտեղ շարադրված են վարույթներում ներգրավվող թարգմանչին ներկայացվող պահանջները։ ՀՀ 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ այդ որոշումները վերաբերում են միայն քաղաքացիական գործերով վարույթներին։ Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԻր հերթին Արմեն Գևորգյանը հետարքրքվեց փաստաբանից` արդյոք իր սովորած լեզվաբանական համալսարանում առանձին թարգմանչական ֆակուլտետ կա։ Դրական պատասխան ստանալուց հետո ընդգծեց` հետևաբար եթե ֆակուլտետը գոյություն ունի, այդ մասնագիտությունը համարվում է առանձին մասնագիտություն. «Բուհի ընդհանուր մասնագիտացման մեջ տարբեր որակավորումներ կան, հարցը սրանում է»։Կարճատև քննարկումից հետո Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց թարգմանչին։Մեղադրող դատախազներն իրենց հերթին խնդրեցին մերժել բացարկի միջնորդությունը։Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 14։40-ին։Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։Ի դեպ, Հաղթանակի կամրջի վերանորոգման պատճառով Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտնվել էր խցանման մեջ և ուշացել էր դատական նիստից։ Այն ընդմիջվել էր մինչև երկրորդ նախագահը հասնի դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26650619_43:0:1463:1065_1920x0_80_0_0_ca54141029a9ab709ed5911edc9947d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գևորգյան, ռոբերտ քոչարյան, դատ, դատարան, թարգմանիչ, բացարկ
արմեն գևորգյան, ռոբերտ քոչարյան, դատ, դատարան, թարգմանիչ, բացարկ
«Սիլվայի գործով» փաստաբանները թարգմանչին բացարկի միջնորդություն ներկայացրին
14:33 21.02.2023 (Թարմացված է: 15:09 21.02.2023) Այս անգամ թարգմանիչը ուներ լեզվաբանի որակավորում, սակայն չուներ թարգմանչական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին հերթական անգամ թարգմանիչ ներգրավվելու հարցը չի կարգավորվում։
Այսօրվա նիստին ներկայացած թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը, ի տարբերություն նախորդ թարգմանչի, ուներ լեզվաբանի որակավորումը հաստատող փաստաթուղթ, սակայն չուներ թարգմանչի որակավորում։ Պարզվեց նաև, որ ինքն իրեն է լիազորել որպես թարգմանիչ, քանի որ թարգմանչական գրասենյակի տնօրենը հենց ինքն է։
Այս հարցի շուրջ կողմերի միջև բանավեճ սկսվեց.
«Անձը որպես թարգման կարող է ներգրավվել միայն այն դեպքում, երբ որ ունի թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթեր, այլ կերպ նա չի կարող հանդես գալ որպես թարգմանիչ։ Մի բան է, որ օրինակ անձը ունի իրավաբանի որակավորում, բայց փաստաբան չի հանդիսանում, նույն կերպ թարգմանիչը... Դրանք տարբեր բաներ են, և մենք գտնում ենք, որ նա չի կարող ներգրավվել որպես թարգմանիչ»,–ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Պաշտպանին հակադարձեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը` նշելով, որ անձը պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են օտար լեզվի իմացությունը, սակայն քրեական դատավարության օրենսգիրքը թարգմանչի համապատասխան լիցենզիա ունենալու դրույթ չի պարունակում, և լեզվաբանի որակավորումը բավարար է։
Թարգմանիչը հղում կատարեց կառավարության երկու որոշման վրա, որտեղ շարադրված են վարույթներում ներգրավվող թարգմանչին ներկայացվող պահանջները։ ՀՀ 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ այդ որոշումները վերաբերում են միայն քաղաքացիական գործերով վարույթներին։
Իր հերթին Արմեն Գևորգյանը հետարքրքվեց փաստաբանից` արդյոք իր սովորած լեզվաբանական համալսարանում առանձին թարգմանչական ֆակուլտետ կա։ Դրական պատասխան ստանալուց հետո ընդգծեց` հետևաբար եթե ֆակուլտետը գոյություն ունի, այդ մասնագիտությունը համարվում է առանձին մասնագիտություն. «Բուհի ընդհանուր մասնագիտացման մեջ տարբեր որակավորումներ կան, հարցը սրանում է»։
Կարճատև քննարկումից հետո Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց թարգմանչին։
«Որպես լեզվաբանի` մենք պատճառ չունենք որակավորումը կասկածի տակ դնելու, բայց որպես թարգմանիչ որակավորումը նրա մոտ բացակայում է։ Այնինչ քրեական դատավարության օրենսգրքի 83–րդ հոդվածով սահմանված է, որ թարգմանիչը պարտավոր է վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի որակավորում հաստատող ապացույց»,–որպես հիմնավորում նշեց Ալումյանը։
Մեղադրող դատախազներն իրենց հերթին խնդրեցին մերժել բացարկի միջնորդությունը։
Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 14։40-ին։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։
Ի դեպ, Հաղթանակի կամրջի վերանորոգման պատճառով Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտնվել էր խցանման մեջ և ուշացել էր դատական նիստից։ Այն ընդմիջվել էր մինչև երկրորդ նախագահը հասնի դատարան։