https://arm.sputniknews.ru/20230220/shiraki-nvoranshanak-marzpetn-yndunel-e-rd-despanin-55612192.html
«Կարևորում ենք ՀՀ–ի հետ դաշնակցային հարաբերությունները». ՌԴ դեսպանն այցելել է Շիրակի մարզ
«Կարևորում ենք ՀՀ–ի հետ դաշնակցային հարաբերությունները». ՌԴ դեսպանն այցելել է Շիրակի մարզ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նոր հանդիպումներ կազմակերպել։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T15:18+0400
2023-02-20T15:18+0400
2023-02-20T15:29+0400
հայաստան
շիրակի մարզ
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55611149_0:213:2048:1365_1920x0_80_0_0_4071cedfd889fbdd3b6cfd9887de078a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը առևտրատնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր է քննարկել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես` Շիրակի մարզում իրականացված ծրագրերին։«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես` որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը»,– նշել է նա։Մուրադյանն ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե երկկողմ համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դրվի։«Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,– ավելացրել է նա։Դեսպանը նշել է, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը։Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։ՀՀ ֆինանսների նախարարն ու ՌԴ դեսպանը հանդիպել են. քննարկվել են տնտեսական հարցեր
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55611149_213:0:2033:1365_1920x0_80_0_0_123dd66de3b4db1e0c65d05d6cee347b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շիրակի մարզ, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
հայաստան, շիրակի մարզ, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
«Կարևորում ենք ՀՀ–ի հետ դաշնակցային հարաբերությունները». ՌԴ դեսպանն այցելել է Շիրակի մարզ
15:18 20.02.2023 (Թարմացված է: 15:29 20.02.2023) Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նոր հանդիպումներ կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը առևտրատնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր է քննարկել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է
Շիրակի մարզպետարանը։
Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես` Շիրակի մարզում իրականացված ծրագրերին։
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես` որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը»,– նշել է նա։
Մուրադյանն ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե երկկողմ համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դրվի։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,– ավելացրել է նա։
Դեսպանը նշել է, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը։
«Մենք ևս կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապնդումը։ Ուրախ եմ Շիրակի մարզ այցելելու համար և ինքս էլ պատրաստ եմ նոր գործնական ծրագրերի իրականացման»,–ասել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։