00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ է Երևանը հանգիստ քնել թուրքական ցնցումներից հետո. ապօրինի շինություններով լի քաղաքը

© Sputnik / Aram NersesyanԵրեկոյան Երևան
Երեկոյան Երևան - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Երեկոյան Երևան
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը անդրադարձել է մայրաքաղաքի բնակելի շենքերի սեյսմակայունության արդիական թեմային։
Երևանի Քոչար փողոցում մի շենք կա։ Այս տան հինգերորդ հարկի բնակարաններից մեկը մյուսից մեծ է։ Ինչպե՞ս է այդպես ստացվել։ Շենքը կառուցող վարպետը սիրահարված էր մի աղջկա, որի ընտանիքը պետք է ստանար այս բնակարանը, նա սենյակներից մեկի պատը տեղափոխել է հարևանի կողմը: Այսպիսով, սիրելի աղջկա ընտանիքի բնակելի տարածքը փոքր-ինչ մեծացրել է, իսկ հարևանի տարածքը` փոքրացրել: Տհաճ է, բայց տանելի:
Հանձնաժողովը ստորագրեց տունը շահագործման ընդունելու միասնական ակտը։ Նոր բնակիչները, ներս մտնելով, հետ նայեցին և ուղիղ իրենց առջև տեսան նույն տնից, բայց նկատելիորեն ընդլայնված բնակելի տարածքով։ Լրացուցիչ քառակուսի մետրերը ստեղծվեցին տնտեսական պատշգամբների` տանը միացման շնորհիվ։ Ննջասենյակից, նաև ճաշասենյակից դուրս եկող պատշգամբները անօգուտ դատարկություն էին, որոնք մարդիկ չհանդուրժեցին։ Պատշգամբները միացվեցին, ապակեպատվեցին և վերածվեցին օգտագործելի տարածքի։ Իսկ առաջին հարկերի բնակիչները դեպի խորքեր գնացին, նկուղներ փորեցին, ինչով էլ բարելավեցին իրենց կենսապայմանները։ Ոչ ոք հարցեր չտվեց, ոչ ոք չկանգնեցրեց նրանց, ոչինչ չուղղվեց։
90-ականներին և 2000-ականներին ով ինչ ուզում, անում էր։ Կարելի էր բնակվել ինը հարկանի շենքում և դրա տանիքին փոքրիկ գյուղ կառուցել։ Շենքերը պատվում էին կցակառույցներով, ինչպես նավերը խխունջներով ու ջրիմուռներով։
Ինչո՞ւ հիշեցի։ Քանի որ, ինչպես էլ վերաբերվենք Թուրքիային ու թուրքերին, բայց այստեղ պետք է հիշատակել Էրզինի (գտնվում է Թուրքիայի հարավում` Հաթայ նահանգում, բնակչությունը քառասուներկու հազար մարդ է) քաղաքապետ Օքեշ Էլմասօղլուին։ Նրա ենթակայության տակ գտնվող քաղաքի բոլոր շենքերը կանգուն են մնացել, քանի որ նա թույլ չի տվել ապօրինի շինարարություն անել։ Նրա շուրջն ավերակներ են, անօթևաններ, իսկ Էրզինում ոչ միայն ավերակներ, այլ նույնիսկ փլատակներ չկան, և տեղի ոչ մի բնակիչ չի տուժել։
Քաղաքապետն ասել է, որ շինարարական ընկերություններն ու բիզնեսի ներկայացուցիչները մշտապես ճնշում են գործադրել իր վրա, բայց նա չի թույլատրել իր տարածքում առանց լիցենզիայի որևէ բան կառուցել։
«Իհարկե մարդիկ առանց թույլտվության և վերահսկողության կառուցելու միջոց միշտ գտնում են: Բայց նույնիսկ եթե դա հնարավոր չէ հարյուր տոկոսով կանխել, հնարավոր է կրճատել ծավալները: Ես փոխզիջման չեմ գնացել, դրա պատճառով շատ մարդկանց հետ եմ կռվել: Բայց իմ խիղճը մաքուր է», - լրագրողների հետ զրույցում ասել է Էրզինի քաղաքապետը։
Եթե կառուցապատողների հետ կոնֆլիկտ չես ունենում, ուրեմն ինքնակամ շինություն է ծնվելու, որը քաղաքապետները փոխանցում են սերնդներին ։ Սպիտակի երկրաշարժից առաջ, դրանից հետո, մինչ օրս։
Ճարտարապետական ամենաթողությանը վերջ դնելու խոստում էր տվել մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա ասում էր, որ հաճախ այնպիսի աղաղակող դեպքերի ես հանդիպում, որ ակամայից հարց ես տալիս՝ ո՞վ կարող էր ընդհանրապես նման շինարարության թույլտվություն տալ։
«Եվ ամենասարսափելին այն է, որ մեղավորներ չկան, քանի որ թույլտվությունների տրամադրմանը մասնակցել ու պատասխանատվություն են կրել տասնյակ մարդիկ, բայց ոչ մեկից ոչինչ չես կարող պահանջել», - զարմանում էր շատ արագ Ամերիկա մեկնած ճարտարապետ Մեսչյանը։
Մեսչյանից հետո Երևանի քաղաքապետ Մարությանը սկսեց վրդովվել, պատերազմ հայտարարեց ինքնակամ շինություններին. ամեն ինչ ավարտվեց Օպերայի հրապարակում գտնվող Rich Garden սրճարանի քանդմամբ։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Իսկ եթե վաղը Երևանը ցնցվի, երևանցիներն ի՞նչ են անելու։
Առաջին, որ մտքովս անցնում է` պետք է քանդել։ Այն ամենը, ինչը չի համապատասխանում անվտանգության կանոնակարգերին, պետք է վերացվի: Առնվազն ապօրինի կառույցները, որոնց շինարարության ընթացքում հաշվարկներ չեն կատարվել, ամեն ինչ աչքաչափով է արվել։
Հեշտ է ասել, բայց դժվար է անել. ինքնակամ կառույցները օրինականացվել են անհրաժեշտ փաստաթղթերով: Կեղծ թղթեր տված պաշտոնյաներին այլևս չես գտնի ու չես պատժի, մինչդեռ մեր տարածաշրջանում սեյսմիկ վտանգը միշտ կա։ Ի՞նչ անել։ Գործել` չսպասելով, երբ աղետը վրա կհասնի:
Եթե շենքերի սեյսմակայունությունը չի համապատասխանում վտանգի իրական մակարդակին, ապա այդ շենքերը կա՛մ պետք է քանդվեն, կա՛մ ուժեղացվեն, որ ուժեղ երկրաշարժի դեպքում միայն թեթև վնասներ կրեն։ Այսպես է նշված շինարարական նորմերում և կանոններում։ Այդ փաստաթղթերին հետևելը խիստ պարտադիր էր։
Եվս մեկ կարևոր նշում կա. ամրապնդման մասին որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տան շահագործման ժամկետը, դրա ֆիզիկական և բարոյական մաշվածությունը։
Թուրքիայի աղետի գոտում ավելի քան 50 հազար շենք պետք է շտապ քանդվի
Մեր դեպքում` այն, ինչ կառուցվել է Երևանում հիսունական թվականներին, կարծես թե ավելի հուսալի է, քան այսօրվա նորակառույց շենքերը։ Մոնումենտից կողմից քաղաք մուտք գործելիս դեպի Պոլիտեխնիկ ճանապարհին, ուշադրություն դարձրեք բազալտե բազմանկյուններով շարված հենապատերին։ Կառուցվել է պատերազմից հետո, անցել են տասնամյակներ, մինչ օրս անսասան է։
Բնակելի շենքեր Մաշտոցի պողոտայում (Մոսկվայում դրանք «ստալինյան» են անվանում), Աբովյան փողոցի ամենահին «Երևան» (այսօր՝ «Grand hotel Yerevan») հյուրանոցի հարակից շենքերը, հողին ներաճած ամուր շենքերը՝ Արամի և կողքի փողոցներում, կառավարության շենքը և մնացած ամեն ինչ, որ Հանրապետության հրապարակի տարածքում է, ՀՀ ԱԺ շենքը և բազմաթիվ այլ շենքեր։
Նոր շենքեր սկսեցին կառուցել երևանյան «Չերյոմուշկայից», Աջափնյակից, Հարավ-Արևմտյան թաղամասից (խոսակցական` «Բանգլադեշ»), իսկ հետո կառուցում էին բոլոր հնարավոր և անհնարին վայրերում` Երևանի սրտում, տների արանքում, բակերում, յուրաքանչյուր ազատ տեղում, որոնց, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում ոչ հրշեջ մեքենա, ոչ մի փրկարար չի կարող մոտենալ, մարդիկ էլ չգիտեն, թե երկրաշարժի ժամանակ ինչպես է պետք վարվեն` նրանց ոչ ոք չի կարող կարգին բացատրել։
Փրկարարական ծառայությունների փորձագետների գործնական խորհուրդներից: Սովորաբար, առաջին ուժեղ ցնցումից հետո երկու-երեք րոպեի ընթացքում մարդիկ շենքը լքելու ժամանակ կունենան: Ամենակարևորը` առանց խուճապի։ Ինչի՞ համար են անհրաժեշտ կանոնավոր փորձերը: Մի բան է իմանալ` ինչ ու ինչպես անել, բայց կրիտիկական իրավիճակում կարելի է կողմնորոշվել միայն հղկված հմտություններ ունենալու դեպքում:
Վերելակը չի կարելի օգտագործվել, նույնիսկ եթե էլեկտրամատակարարումը չի անջատվել: Աստիճանները տարհանման նախընտրելի ուղին են:
Ընտանի կենդանիները` կատուները, շները հաճախ աղետի առաջին նախանշանների դեպքում էմբրիոնի դիրք են ընդունում` դա պարզապես բնազդ է։ Նույնը պետք է անել նաև երկրաշարժի դեպքում։
Կարելի է հենվել հիմնական պատին, սյունին, հենարանին։ Եթե շենքը քանդվում է, դրանք ծալվում են և ողջ մնալու համար որոշ տարածք են թողնում։
Սա այն նվազագույնն է, որը բոլորը պետք է իմանան...
Թուրքիայում երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվի մոտ 8000 շենք
Լրահոս
0